«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տեսլա, Ջոկովիչ... եւ Տաթեւ Ասատրյա՞ն

Մշակութային

Միջազգային ավիացիայում ինքնաթիռների անվանակոչումը սովորաբար ոչ միայն ավիաընկերության բրենդավորման, այլեւ երկրի մշակութային ինքնության ներկայացման միջոց է։ Շատ փոխադրողներ իրենց օդանավերը կոչում են պետական գործիչների, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, արվեստագետների կամ ազգային խորհրդանիշների անուններով։ Օրինակ՝ «Էյր Սերբիա»-ն «Կենդանի լեգենդներ» ծրագրի շրջանակում իր ինքնաթիռներին տվել է Նիկոլա Տեսլայի, Նովակ Ջոկովիչի, Վլադե Դիվացի եւ այլ աշխարհահռչակ սերբերի անունները։ Իսկ հայտնի «Քանթաս»-ը՝ ավստրալական ավիացիայի ռահվիրաների անունները։ «Էր Լինգուս»-ն իր օդանավերն անվանակոչել է իռլանդացի սրբերի պատվին։

Այս համատեքստում «Շիրակ Ավիա»-ի որոշումը՝ իր չորրորդ ինքնաթիռն անվանակոչել «Տաթեւ»՝ ի պատիվ երգչուհի Տաթեւ Ասատրյանի, առնվազն զարմանք է հարուցում։ Եթե միջազգային պրակտիկայում նման պատիվը սովորաբար վերապահվում է ազգային կամ համաշխարհային բացառիկ վաստակ ունեցող գործիչներին, ապա ո՞րն է եղել այս ընտրության չափանիշը։

Տաթեւ Ասատրյանը հայտնի է որպես հայկական էստրադայի երգչուհի եւ ունի իր լսարանը։ Սակայն նրա գործունեությունը դժվար է դասել այնպիսի մասշտաբի մշակութային կամ ազգային նվաճումների շարքը, որոնց պատվին սովորաբար անվանակոչվում են ինքնաթիռներ։ Տպավորություն է ստեղծվում, թե հերթական անգամ արժեւորման նշաձողն իջեցվում է՝ առանց հանրությանը բացատրելու, թե ինչ սկզբունքով է կատարվել այս ընտրությունը։

Եթե «Շիրակ Ավիա»-ում պարզապես երգչուհու արվեստի երկրպագուներն են, դա, իհարկե, նրանց իրավունքն է։ Բայց արդյո՞ք անձնական համակրանքը բավարար հիմք է ազգային ավիափոխադրողի ինքնաթիռը որեւէ մեկի անունով կոչելու համար։ Եվ, ի վերջո, արժե՞ր արդյոք ընդունել նման «պատիվը»՝ առանց հարցնելու, թե ինչ չափանիշներով է այն շնորհվել։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժամը՝ 16։00-ին Հայկ Բաբուխանյանը կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան