Քաղաքական միստեր Ֆիկսը․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԻՆՉ ԿԱՐԵԼԻ Ա ԱԼԻԻՆ, ՉԻ ԿԱՐԵԼԻ՞ ՎԱԼԻԻՆ
(ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` ՆԻԿՈԼԻՆ, ԻՐԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՍՈՒՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ՊԱՏԺԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էդ որ Նիկոլը միայն սուտ է խոսում, ինքը վարչապետ պիտի աշխատի, ես որ մի անգամ սուտ եմ ասել, աշխատակազմի ղեկավար չպիտի աշխատե՞մ։
**
ГУБИТ ЛЮДЕЙ НЕ ПИВО
(ԱՎԻՆՅԱՆԻ ԵՐԳԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳԱՐԵՋՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ -ՎԱՃԱՌՔ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
В жизни давно я понял
Кроется гибель где,
В пиве никто не тонет,
Тонут всегда в воде.
**
ԳՅԱԴԱՅԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Ըստ միջազգային դիտորդների` Հայաստանում ԱԺ ընտրություններից հետո կատարած ուսումնասիրությունների` բացի իշխանական ռեսուրսի բռնի և աննախադեպ կիրառումից, կիրառվել է նաեւ տեղական տասովչիկների կողմից` «գյադեք դեսը, գյադեք դենը» արատավոր մեխանիզմը։
**
ԴԱՍԱԿԱՆ
(ԱՎԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔՎՈՏԱՅՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԹԱՂԱՊԵՏՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Արամը կատարեց իր գործը, Արամը կարող է հեռանալ։
**
ՏԵՍԱԿԵՏ
(«ԴՈԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ՊԵՏ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ` «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԴԵՇԽՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ ՊԵՏՔ Է ՎԵՐՋ ԴՐՎԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ»)
Ըստ միջազգային փորձագետների` Հայաստանը միշտ էլ եղել է բդեշխների կառավարման ինստիտուցիոնալ պետություն, ուր ժամանակ առ ժամանակ ռեկտորներն են փոխվել։
**
ՆԻԿՈԼԸ` ՏԱՇԻՐ ՍԱՄՎԵԼԻ ԽՈՍՏՄԱՆ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ՆԻԿՈԼԸ` ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԲՈԼՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Նիկոլը, Սամվելի խոստման հակառակ իրականացնում է՝ մինուս 300 հազար աշխատատեղ օպերացիան, փակելով գործարար Ծառուկյանի բոլոր ֆիրմաները եւ խոստանում է, որ դա կլինի շարունակական։

