Բաքուն և Մոսկվան համաձայնության են եկել հարաբերությունների կարգավորման հարցում. Լավրով
ՄիջազգայինԲաքուն և Մոսկվան համաձայնության են եկել հարաբերությունների կարգավորման հարցում, և կա փոխադարձ հետաքրքրություն առևտրի հետագա աճի հարցում, հայտարարել է Սերգեյ Լավրովը իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսում։
Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բանակցություններ են վարել Մոսկվայում։ Հանդիպումից հետո նախարարները հայտարարել են, որ երկրներին հաջողվել է շրջել դժվար ժամանակների էջը և լիովին վերականգնել երկկողմ հարաբերությունները։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանային բարգավաճման համար։ Փաստացի խաղաղությունն արդեն գոյություն ունի», - հայտարարել է Բայրամովը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը նաև հայտարարել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև մի քանի ուղիղ չվերթների վերականգնման ծրագրերի մասին։
Մանրամասները` տեսանյութում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69757

