ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ 1 ՄԱՍՆԱԿԻՑ։
ՍպորտՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի է ունենում ըմբշամարտի վերջին վարկանշային շարքի մրցաշարը, որտեղ այսօրվանից պայքարի են դուրս գալիս հունահռոմեականները։ Հայաստանի հավաքականից այսօր հուլիսի 17-ին ելույթ է ունենալու ՍԼԱՎԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ 67 կգ քաշային կարգում, նա 1/8 եզրափակչում մրցելու է գերմանացի Քրիստոֆ Կրամերի հետ։ Նշենք, որ հուլիսի 19-ին, որակավորման փուլում պայքարը սկսելու է Մ23 տարեկանների Աշխարհի չեմպիոն ՀԱՅԿ ԽԼՈՅԱՆԸ 97 կգ, ով հանդիպելու է Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր Ժուզուբեկովի հետ։
Հաջողություն մեր ըմբիշներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

