«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Վարդավառի` շուրջ 200 միլիոն դրամանոց տոնակատարության աղմուկը դեռ չմարած՝ Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ արդեն նոր միջոցառման նախապատրաստության մեջ է։ Ու կրկին՝ քաղաքային բյուջեի հաշվին։ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը բարձրաձայնում է, որ այս անգամ խոսքը 50 միլիոն դրամի մասին է, որը նախատեսվում է հատկացնել «Նորաձեւության շաբաթ» միջոցառմանը։ Նրա խոսքով՝ նախկինում նույն նպատակով հատկացվել է շուրջ 42 միլիոն դրամ, իսկ այժմ գումարը հասցվել է 50 միլիոնի։ Ու այստեղ է առաջանում բնական հարցը. իսկապե՞ս Երեւանի ամենահրատապ խնդիրը նորաձեւության ցուցադրություններ կազմակերպելն է։ Երբ մայրաքաղաքի բազմաթիվ փողոցներ, բակեր, վերելակներ, կոյուղատար համակարգեր ու տրանսպորտային խնդիրներ շարունակում են մնալ չլուծված, քաղաքապետարանը հերթական անգամ նախընտրում է միլիոններ ծախսել շքեղ միջոցառումների վրա։ «Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն»,- հարցնում է ընդդիմադիր ավագանին։ Եվ, թերեւս, սա այն հարցերից է, որի պատասխանը քաղաքացիներն էլ են ակնկալում։ Որովհետեւ եթե քաղաքային բյուջեն վերածվել է փառատոների, շոուների ու ցուցադրությունների ֆինանսավորման աղբյուրի, ապա դժվար է հասկանալ, թե որտեղից պետք է միջոցներ գտնվեն այն խնդիրների համար, որոնց հետ երեւանցին բախվում է ամեն օր։ Ի վերջո, բյուջեն քաղաքապետի կամայականությունների դրամապանակը չէ, այլ հարկատուների գումարը, որի յուրաքանչյուր դրամի ծախսը պետք է ունենա հստակ հանրային հիմնավորում։

Հայաստանով անցնող «TRIPP+» առեւտրային նախագծի ղեկավար կնշանակվի ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍՈԿՈԼՈՎԸ: Այս մասին հաղորդում է բրիտանական «The Guardian»-ը: Ըստ պարբերականի` ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է այս նշանակումն անցած ուրբաթ: Սոկոլովը Հայաստանում հայտնի է որպես հայաստանյան կապի խոշոր օպերատորներից «Վիվա Արմենիա»-ի համասեփականատեր։ «Վիվա Արմենիա»-ն վերջերս ձեռք էր բերել նաեւ մեկ այլ օպերատորի՝ «Ռոստելեկոմ»-ի բաժնետոմսերը։ Անդրադառնալով վերոնշյալին՝ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է. «Այդքան փորձեց ռուսին ու ամերիկացուն կռվացնի Հայաստանում, վերջը ամերիկացիք ու ռուսները դավադիտ եղան ու Հայաստանով անցնող «TRIPP +» առեւտրային նախագծի ղեկավար ու նայող դրեցին ամերիկառուս բիզնեսմեն Կոնստանտին Սոկոլովին: Ով արդեն Հայաստանում խոշոր փայ կամ համասեփականատեր ունի «Վիվա»-ում, ԱՄԻՕ բանկում ու Թեղուտի հանքում: Էն որ ասում են շուստրի աղվեսը չորսը ոտքով թակարդն է ընկնում, այ էս դեպքն է: Բայց դե շարունակի չորսը ոտքով գազին սղմել: Հիմա կարելի ա փոփ-քորն վերցնել ու հետեւել արեւմտամետներին:

Զարմանալի ու միաժամանակ ուշագրավ հայտարարություն է արել Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ ԱՐԵԳ ՔՈՉԻՆՅԱՆՆ իր վերջին հարցազրույցներից մեկում։ Նա պնդել է. «Եթե Ռուսաստանի Դաշնությունը գազն անջատի, Հայաստանի Հանրապետությունը պիտի Եվրամիությունից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի»։ Սակայն այս հայտարարությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Եվրոպա արտահանվող ադրբեջանական գազի ճնշող մասը իրականում ռուսական ծագում ունի։ Ստացվում է պարադոքսալ պատկեր. Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցման դեպքում Հայաստանը, իբր, պետք է նույն գազը ձեռք բերի Եվրոպայից՝ ադրբեջանական անվան տակ։ Այդ դեպքում որտե՞ղ է «փրկօղակը», եւ ինչո՞վ է նման սխեման տարբերվում նույն էներգակիրն ավելի բարդ ու թանկ ճանապարհով ձեռք բերելուց։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը