Ինչպես խուսափել աղիքային վարակներից շոգ եղանակին

Առողջապահական

Ամառային շոգն ինքնին աղիքային վարակների սեզոնային վերելքի շրջան է, սա պայմանավորված է բազմաթիվ գործոններով, սկսած ստամոքսի թթվայնության անկումից, վերջացրած ճանճերի ակտիվացմամբ: «Հերացի» կենտրոնից նշում են, որ շոգ եղանակին մեծանում է սննդի միջոցով վարակի փոխանցման հավանականությունը, այստեղ առանձնապես մեծ է կրեմային արտադրատեսակների դերը (օրինակ՝ տորթեր, կրեմով լցոնված թխվածքներ, պաղպաղակ և այլն), որոնք կարող են դառնալ աղիքային վարակների տարածման հիմնական գործոններից մեկը, եթե չեն պահպանվում սանիտարահիգիենիկ պայմանները։

Աղիքային վարակների հարուցիչների բազմացմանը կրեմային արտադրատեսակներում նպաստում են`

1. Սառեցման անբավարար պայմանները` շոգ եղանակին դրանք պետք է պահվեն +2°C – +6°C պայմաններում։

2. Պատրաստման ժամանակ հիգիենայի խախտումները` կեղտոտ ձեռքեր, գործիքներ։

3. Անորակ հումք` ձու, կաթնամթերք և այլն, որոնք կարող են պարունակել սալմոնելա, շիգելլա, աղիքային ցուպիկ, ստաֆիլոկոկ կամ այլ մանրէներ։

4. Պահպանման ժամկետի գերազանցում` կրեմային արտադրատեսակներն արագ փչացող են, հատկապես շոգին։

5. Արտադրանքի բազմակի սառեցում և հալեցում, ինչը նույնպես նպաստում է մանրէների բազմացմանը։

Հիմնական վտանգավոր մանրէները և դրանց փոխանցման ռիսկերը`

• Salmonella spp.` հաճախ փոխանցվում է հում ձվի միջոցով։

• Staphylococcus aureus` կարող է փոխանցվել շփման միջոցով, երբ սնունդը պատրաստողը վարակված է։

• E. coli` տարածվում է կեղտոտ ձեռքերով կամ անորակ ջրով։

• Campylobacter ` հանդիպում է անորակ կաթնամթերքի և մսի մեջ։

Վարակման ախտանիշներն են` փորլուծություն, ցավ որովայնում, ջերմություն, սրտխառնոց, փսխում, թուլություն:

Ինչպես խուսափել աղիքային վարակներից շոգ եղանակին`

1. Միշտ ընտրել սառցախցիկով պահված կրեմային արտադրատեսակներ։

2. Ստուգել արտադրության և վերջնաժամկետի նշումները։

3. Չգնել այս ապրանքատեսակները փողոցում կամ չսերտիֆիկացված կետերից։

4. Պահել սառնարանում՝ հնարավորինս արագ օգտագործումից առաջ։

5. Խուսափել երկար ճանապարհորդության ժամանակ կրեմային մթերք վերցնելուց։

Ջրազրկումը, որը աղիքային վարակների հետևանքով զարգացող հիմնական բարդությունն է, վտանգավոր է և երեխաների և մեծահասակների (հատկապես տարեցների) շրջանում և կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել, հատկապես շոգ եղանակին։

Ջրազրկման հիմնական նշանները մեծահասակների շրջանում հետևյալն են`

1. Բերանի չորություն,

2. Նոսր, մուգ դեղին, սակավ մեզ

3. Թուլություն, գլխապտույտ կանգնելիս

4. Ջերմության զգացում կամ մարմնի բարձր ջերմաստիճան

5. Քնկոտություն, գրգռվածություն կամ հոգնածություն

6. Մաշկի առաձգականության կորուստ (մաշկը «ձգելուց» դանդաղ վերադառնում է)

7. Ցածր զարկերակային ճնշում

8. Սրտխփոց, արագ շնչառություն

Ջրազրկումն առավել վտանգավոր է հետևյալ խմբերի համար`

• Տարեցներ (>65 տարեկան)` նրանց մոտ ծարավի զգացողությունը թուլացած է։

• Մարդիկ, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, երիկամային հիվանդություններ։

• Աղիքային վարակ ունեցողներ (փորլուծություն, փսխում)։

• Բարձր ջերմաստիճան ունեցողներ։

• Սպորտով զբաղվողներ կամ ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունեցողներ շոգ եղանակին։

Հնարավոր բարդություններ

• Էլեկտրոլիտային խանգարումներ (նատրիում, կալիում)

• Դիաստոլիկ ճնշման անկում (շոկի վտանգ)

• Տեսողության, գիտակցության խանգարումներ

• Սրտի կամ երիկամների անբավարարություն

 Ջրազրկման կանխարգելում և կառավարում

1. Արդյունավետ հիդրատացում

• Խմել 6–8 բաժակ ջուր օրական (շոգ եղանակին՝ ավելին)։

• Շաքարով հյութերից կամ գազավորված ըմպելիքներից խուսափել։

• Օգտագործել էլեկտրոլիտներով հարստացված լուծույթներ՝ փորլուծության կամ ջրազրկման դեպքում

2. Սննդի կարգավորում

• Սննդակարգում օգտագործել ջրային մթերքներ՝ ապուրներ, բանջարեղեն, մրգեր (սեխ, ձմերուկ, վարունգ)։

• Խուսափել աղի ուտեստներից, որոնք բարձրացնում են հեղուկի կորուստը։

3. Հսկողություն և ինքնադիտարկում

• Հետևել միզելու հաճախականությանը և գույնին։

• Հատկապես տարեցների դեպքում՝ հիշեցնել ջուր խմել, նույնիսկ ծարավ չունենալու դեպքում։

4. Բուժօգնություն

• Միջինից ծանր ջրազրկման դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ հնարավոր է ներերակային հեղուկների անհրաժեշտություն։

• Տանը կարելի է օգտագործել աղի-շաքարային լուծույթ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում