Փաշինյանը Թուրքիայի հաղթաթուղթն է Հարավային Կովկասում

Վերլուծություն

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը պատրաստվում է աշխատանքային այցով մեկնել Մոսկվա։ Այս մասին հունիսի 10-ին հաղորդեց ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Արդեն հունիսի 16-ին ՀՖիդանը հանդիպեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, իսկ հունիսի 17-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բանակցությունների հայտարարված օրակարգը բազմաբովանդակ էր՝ սկսած նավագնացության, էներգետիկ ենթակառուցվածքների և Սև ծովի նավահանգիստների անվտանգության ապահովումից մինչև ուկրաինական ճգնաժամի կարգավորում և իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ Իրանի նկատմամբ ամերիկա-իսրայելական ագրեսիայի համատեքստում:

Սակայն այն հապճեպությունը, որով թուրքական կողմը կազմակերպել էր այցը, խոսում է այն մասին, որ այդ բանակցությունները հենց հիմա  անհրաժեշտ դարձան նրա համար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռության փոփոխությունները ստիպեցին Ֆիդանին Հարավային Կովկասում փոխգործողության ընդլայնումը դնել օրակարգի առաջին տեղում:  

Ռուսական կողմի համար նույնպես հրատապ են բանակցությունները, քանի որ նրան անհրաժեշտ է պահպանել աշխատանքային խողովակ Թուրքիայի հետ, որը կարևոր գործընկեր է մնում էներգետիկայի, տարանցման, առևտրի, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտներում։ Ռուսաստանի համար Թուրքիան առանձնահատուկ դեր է խաղում որպես ՆԱՏՕ-ի մի երկիր, որը չի միացել Արևմուտքի հակառուսական հռետորաբանությանը ամբողջ ծավալով։

Մոսկվան օգտագործում է թուրքական խողովակը՝ որպես դիվանագիտական ​​մեկուսացումը շրջանցելու, տարածաշրջանային ճգնաժամերը քննարկելու և տնտեսական երթուղիները պահպանելու միջոցի։

Ռուսաստանի արտաքին  քաղաքականության գերատեսչության ղեկավարը հանրագումարային ասուլիսի ընթացքում ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ Մոսկվան ու Անկարան պայմանավորվեցին Հարավային Կովկասում սերտ համագործակցության մասին։ Նա նշեց, որ համագործակցության կարևոր ուղղությունը մնում է ՌԴ-ի և Թուրքիայի մասնակցությունը տարածաշրջանային «3 + 3» հարթակի աշխատանքին։

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը հաստատեց այդ դիրքորոշման համաձայնեցվածությունը. «Մենք համոզված ենք, որ Հարավային Կովկասի հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրներն ու ամենամոտ հարևանները՝ երկխոսության և համագործակցության հիմքի վրա։ Մենք համարում ենք, որ այս համատեքստում 3 + 3 համագործակցության տարածաշրջանային հարթակը համագործակցության համար կարևոր շրջանակային հիմք է»։

Թուրքիան փորձում է ինքնուրույն կենտրոնի դեր խաղալ Ռուսաստանի, Արևմուտքի և Արևելքի միջև։ Նրա համար չափազանց անշահավետ է պատժամիջոցներ կիրառելը Ռուսաստանի Դաշնության դեմ՝ ի համերաշխություն ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ, քանի որ դա կվնասի առաջին հերթին հենց թուրքական տնտեսությանը։ Թուրքիան պահպանում է գործնական հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ նրա հետ հավասարակշռություն պահպանելով գործընկերության և մրցակցության միջև տարածաշրջանում, և հասկանում է, որ իր հյուսիսային հարևանի հետ ավելի ձեռնտու է բանակցելը, քան հակամարտելը։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա պատահական չի թվում Ֆիդանի ժամանումը խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից մեկ օր անց, որոնցում հաղթեց Թուրքիայի և Ադրբեջանի դրածոյի կուսակցությունը՝ ժողովրդավարական սկզբունքների կոպիտ խախտումների հաշվին։

Ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ քաղաքական նուրբ խաղում նման «հաղթաթղթով» էլ հենց Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանագնացը եկել էր «բանակցելու» Անդրկովկասում շահերի նոր հավասարակշռության մասին։ Նրա խնդիրն էր համոզել Ռուսաստանի ղեկավարությանը ճանաչել հայաստանյան ընտրությունների օրինականությունը և փոխգործակցություն կառուցել Անկարայի հետ՝ հաշվի առնելով Երևանի հետագա դրեյֆը (արտաքին ուժերի ազդեցությամբ որևէ բանի դանդաղ մշտական տեղաշարժը) դեպի արևմտամետ, իսկ իրականում թյուրքական ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ թուրք նախարարի ճամփորդությունը տեղի ունեցավ Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախօրեին (Անկարա, հուլիսի 7-8-ը):

Եթե ​​վերլուծենք, թե կոնկրետ ում հետ է Ֆիդանը հանդիպել Ռուսաստան իր այցի ժամանակ (ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովի, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Ս. Շոյգուի, ՌԴ նախագահի խորհրդականներ Վ. Մեդինսկու և Ի. Լևիտինի, «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Ի. Սեչինի և ՌԴ նախագահ Վ. Պուտինի), ապա պարզ է դառնում, որ քննարկվել են երկրների միջև արտաքին քաղաքական շփումների շրջանակից դուրս հատուկ թեմաներ։ Իրավիճակը Հարավային Կովկասում, ըստ երևույթին, դիտարկվել է հենց աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական համատեքստում։ Որոշակի ուղերձներ են ուղղակիորեն փոխանցվել, օրինակ, Էրդողանից Պուտինին։

Այսպես, ըստ արևմտյան մամուլի տեղեկությունների՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է օգտագործել Անկարայում ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովը՝ որպես հարմար պահ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քառակողմ հանդիպում կազմակերպելու համար, որի նպատակը «պետք է լինի խաղաղ գործընթացի լճացման կանխումը և դրա հետագա առաջխաղացման համար համատեղ պարտավորությունների մշակումը քաղաքական ու տնտեսական հիմք ստեղծելու ուղղությամբ և մշտական ​​համակարգող մեխանիզմի ստեղծումը ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և շահագրգիռ միջազգային ֆինանսական կառույցների մասնակցությամբ»:

Այս մոտեցումն ակնհայտորեն հակասում է Ֆիդանի հայտարարած այն առաջնահերթություններին, «թե Հարավային Կովկասի հարցերը պետք է լուծվեն «3 + 3» համագործակցության տարածաշրջանային հարթակի շրջանակներում։ Թուրքական կողմի դեկլարատիվ հայտարարությունները չեն ծայրակցվում Հարավային Կովկասի և Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գործունեությանը։

Թուրքիայի նախագահը թյուրքական պետությունների ղեկավարներին առաջադրանք հռչակեց. «Մենք ուս ուսի կաշխատենք, որպեսզի գալիք ժամանակաշրջանը դառնա թյուրքերի դարաշրջան»։ Թուրքիան հանդես է գալիս որպես թյուրքական համախմբման առաջնորդ՝ ներգրավելով ԹՊԿ-ի մասնակիցներին միավորման նոր ուղիների մեջ։

Վերջին շրջանում թյուրքական երկրներին իր թևի տակ միավորելու գործում Անկարայի ակտիվությունը միայն աճում է, ինչն արդեն դիտվում է որպես Թուրքիայի անսքող էքսպանսիա (զավթողագործություն)։ Նրա համար ԹՊԿ-ի զարգացման նպատակը ոչ թե թյուրքական աշխարհի ստեղծումն է, այլ թուրքական ազդեցության տարածման տարածքի ստեղծումը, տարածաշրջանային առաջնորդների անմիջական իշխանությունը թուլացնելը՝ նրանց գործառույթները փաստացի փոխանցելով վերազգային պաշտոնյաներին Եվրամիության օրինակով: Նույնիսկ ռազմական թեմաներից հեռու իրադարձությունները, ինչպիսիք են աշխատանքի և այլ նախարարների հանդիպումները, պարզվում է՝ ներկառուցված են այս ճարտարապետության մեջ՝ վերազգային ​​կառավարում ստեղծելու նպատակով։ Դրան հասնելու համար պահանջվում է ընդլայնել ԹՊԿ-ի գործունեության ոլորտները մշակույթի սահմաններից դուրս՝ առաջին հերթին տնտեսության մեջ, ինչպես նաև ռազմական ներուժի ակտիվ զարգացում:

Ընդ որում, լեզվական ու մշակութային-կրոնական մոտիկության գործոնը սկզբունքային նշանակություն չունի աշխարհաքաղաքական ԹՊԿ նախագծով շահագրգռված արևմտյան ուժերի համար։ Նրանց համար ավելի կարևոր է ուրիշ բան՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների ամբողջական ընդգրկում, Ռուսաստանի բացառում, լոգիստիկայի, էներգետիկայի և անվտանգության առաջատար դերի գրավում։

Այսպես, ամերիկացի հայտնի փորձագետ և բարձրաստիճան ֆունկցիոներ Բրիաննա Թոդը (Ատլանտյան խորհուրդ է տեղափոխվել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդից, որտեղ 2023–2025 թվականներին գլխավորել է Կենտրոնական Ասիայի ստորաբաժանումը) Հայաստանն ուղղակիորեն անվանել է ԹՊԿ-ի «պակասող տարր»։ Նման հայտարարությունը, որն անտեսում է ոչ միայն լեզվական չափանիշը, այլև Հայաստանի՝ թյուրքական բլոկի հետ պատմականորեն ստեղծված քիչ համատեղելիությունը, պետք է դիտարկել որպես վերահսկողության թուրքական գոտու ընդլայնման քաղաքական պատվեր։ Ակնհայտ է Հայաստանի ստորադաս դիրքը առաջարկվող աշխարհաքաղաքական կառույցում։

Բաքվի համար, որը փորձում է համընթաց քայլել Անկարայի հետ, հատկապես կարևոր է ռազմաքաղաքական վեկտորը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթանակից հետո Ադրբեջանը սկսեց հավակնել առաջնորդող դերի ոչ միայն Անդրկովկասում, այլև Կենտրոնական Ասիայում և նույնիսկ Մերձավոր Արևելքում։ 2023 թվականին ԹՊԿ-ի արտահերթ գագաթաժողովում Ի. Ալիևը հայտարարեց, թե «թյուրքական աշխարհը չի սահմանափակվում թյուրքական պետությունների սահմաններով»՝ ընդգրկելով «շատ ավելի մեծ աշխարհագրություն»։ Ըստ էության, Ադրբեջանն ավելի բարձր աշխարհաքաղաքական մակարդակի անցնելու փորձ է նախաձեռնում։

Ի. Ալիևն անգամ հանդես եկավ 2026 թվականին համատեղ զորավարժություններ անցկացնելու գաղափարով, թեև Բաքուն նախկինում զերծ էր մնում ռազմական դաշինքներին մասնակցելուց։ Դրանով Ադրբեջանի ղեկավարը փաստացի առաջարկեց հումանիտար կազմակերպությունը վերածել ռազմական դաշինքի։ Ադրբեջանը վերջին վեց տարիների ընթացքում արդեն երկու անգամ հասել է իր նպատակներին ռազմական ճանապարհով։ Չնայած Հայաստանի կողմից զգալի զիջումներին և Ղարաբաղի վերադարձին՝ Բաքուն շարունակում է մեծացնել իր ռազմական ներուժը՝ ամեն կերպ խոչընդոտելով հայկական բանակի վերազինումը։

Լեռնային Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի վերահսկողությանը մեծ նշանակություն ունի Թուրքիայի պանթյուրքիստական ​​ծրագրերի համար։ Հայաստանի հետ հակամարտության հետագա կարգավորման գործում գերիշխանությունը դարձավ Հարավային Կովկասի վերակառուցման արևմտյան նախագծի գործնական հաստատումը։ Նիկոլ Փաշինյանի ավտորիտար իշխանության ճնշման տակ մտնելով թյուրքական ուղղվածություն ունեցող տարածաշրջանային ճարտարապետության մեջ՝ Հայաստանն անխուսափելիորեն կկորցնի իր ինքնությունն ու ինքնիշխանությունը։

 

Ալեքսանդր Անանև,

ՌԴ ԱԳՆ պաշտոնաթող ավագ խորհրդական

 

Լուսանկարում՝

Հունիսի 17-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսական կողմի համար բանակցություններն այժմեական են, քանի որ նրան անհրաժեշտ է պահպանել աշխատանքային խողովակ Թուրքիայի հետ, որը շարունակում է մնալ կարևոր գործընկեր էներգետիկայի, տարանցման, առևտրի, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտներում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում