Հայկազ Խաչատրյանն արեց այն, ինչ արել էր Հայկ Նահապետը. Աղաջանյան

Մշակութային

«ԱՆԿԱԽԱԿԱՆ ՆԿԱՐԻՉԸ»

Հուլիսի 13-ին Նարեկացի արվեստի միությունում բացվել է եւ մինչեւ հուլիսի 18-ը կգործի ՀՀ անկախության պայքարի հիմնադիր, նկարիչ, Ազգային միացյալ կուսակցության՝ ԱՄԿ-ի հիմնադիր ՀԱՅԿԱԶ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ կտավների՝ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով ցուցահանդեսը։

Ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ եւ Ազգային միացյալ կուսակցության 60-րդ ամյակներին։

Հայկազ Խաչատրյանն առաջամարտիկ էր ինչպես ՀՀ անկախության պայքարում, այնպես էլ արվեստի ոլորտում՝ իր խոսքն ասելու եւ խաչատրյանական իր գույները ներկայացնելու համար։ Նրա խոսքն ու գործն այս երկու ոլորտներում էլ նշանակալից ու մնայուն են։

Հայկազ Խաչատրյանը սեփական օրինակով էր ցույց տալիս, որ պետք է հավատարիմ մնալ նախնիների սուրբ գործին՝ Հայաստանի անկախության համար պայքարին։ Մինչեւ կյանքի վերջին օրը նա հավատարիմ մնաց իր սկզբունքներին՝ ինչպես քաղաքական պայքարում, այնպես էլ` արվեստում։

«Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով ցուցահանդեսը նախաձեռնել է «Տիր» հայագիտական կենտրոնի հիմնադիր ԴԱՎԻԹ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ՝ Հայկազ Խաչատրյանի ընտանիքի աջակցությամբ։ Հայաստանի անկախությունից ի վեր սա անկախական նկարչի ստեղծագործությունների երկրորդ ցուցահանդեսն է Հայաստանում, երկուսն էլ կազմակերպել է Դավիթ Աղաջանյանը՝ նկարչի ընտանիքի աջակցությամբ։

Այս ցուցահանդեսը մեկ հարկի տակ էր հավաքել Հայկազ Խաչատրյանի գաղափարակից ընկերներին, նրա արվեստի սիրահարներին։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան ազգային երգիչ Գրիգոր Համբարյանը, օպերային երգիչներ Ալեքսան Խաչատրյանը, Սարգիս Պետրոսյանը, դաշնակահար Վարդգես Դադայանը, քաղաքական գործիչներ Պարույր Հայրիկյանը, իրավաբան Տարոն Սիմոնյանը, պատմաբան, գրականագետ Կարո Վարդանյանը, բանաստեղծ Գոռ Հարությունյանը, Աշոտ Նավասարդյանի տիկին Հասմիկ Նավասարդյանը եւ այլք։

Միջոցառման նախաձեռնողի՝ Դավիթ Աղաջանյանի խոսքով՝ Հայկազ Խաչատրյանի մահից հետո՝ մինչեւ 1991 թվականը որեւէ կերպ չեն ներկայացվել գործերը, մինչդեռ անկախ Հայաստանում դրա համար խոչընդոտներ չկային։ Այդ իսկ պատճառով էլ իր համար սկզբունքային է եղել ներկայացնելու այն արվեստը, որը ստեղծել է անկախական նկարիչը։ Եվ այսպես 2021 թվականի հունվարին Երեւանում տեղի ունեցավ Հայկազ Խաչատրյանի կտավների առաջին ցուցադրությունը։

«2020 թվականի վերջին՝ երբ հանրության մոտ ծանր տրամադրություններ էին, մարդիկ շատ ընկճված էին, եւ միջոցառումներ գրեթե տեղի չէին ունենում՝ առավել եւս հայրենասիրական գաղափարախոսությամբ՝ պայմանավորված Արցախի 44-օրյա պատերազմի ցավալի ելքով, որոշեցի, որ պետք է շարք անեմ նման միջոցառումների` իրավիճակն ու հանրության տրամադրությունը որոշակիորեն փոխելու համար։

2021 թվականի հունվարին Երեւանի Գրականության եւ արվեստի թանգարանում հեղինակի ընտանիքն այն ժամանակվա թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի աջակցությամբ կազմակերպեց առաջին ցուցահանդեսը։ Այդ ժամանակ Անկախության հանրաքվեի 30-ամյակն էր, ցուցահանդեսը նաեւ դրան էր նվիրված։ Այդ ցուցահանդեսից հետո 5,5 տարի անցավ, սակայն որեւէ մեկը չկազմակերպեց նման միջոցառում, ուստի՝ ինքս որոշեցի կրկնել, հատկապես, որ այս տարի անկախության 35-ամյակն է»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց Դավիթ Աղաջանյանը։

Ըստ մեր զրուցակցի, երբ 1960-ականներին, մասնավորապես՝ 1965 թվականին Հայաստանում հայրենասիրական տրամադրություններ կային, բայց որեւէ հստակություն չկար, Հայկազ Խաչատրյանն այն գործիչն էր, որն իրավիճակին տվեց հստակություն, այն է՝ պայքար ՀՀ անկախության համար։

«Ուզում եմ մեկ կարեւոր համեմատություն անել, Հայկազ Խաչատրյանն արեց այն, ինչ արել էր Հայկ Նահապետը։ Եվ դրանով նա տարբերվեց բոլորից, նա պատերազմի մասնակից էր, 6 տարի կռվել էր, հրամանատար էր, հետախույզ, ուներ կարգապահություն, զուգահեռ արվեստագետ էր, դրանով արդեն իսկ տարբերվում էր շատերից։ Երազող մարդ էր Հայկազ Խաչատրյանը։ Իր փորձը, բացառիկ հավատը, նվիրվածությունը իր շուրջ համախմբեց տարբեր մարդկանց, ինչպիսիք են, օրինակ` Աշոտ Նավասարդյանը, Ստեփան Զատիկյանը, Անդրանիկ Մարգարյանը, Ռազմիկ Մարկոսյանը, Մովսես Գորգիսյանը եւ այլք։ Նա հանդիսացավ այն հեղինակությունը, որի շուրջ կարողացան համախմվել տարբեր մարդիկ»,- հավելեց Դավիթ Աղաջանյանը։

Հայկազ Խաչատրյանը ծնվել է 1919 թվականին Սարուխանում՝ Նոր Բայազետում, ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ Ուսումնարանն ավարտելուց հետո Աշտարակի միջնակարգ դպրոցում աշխատում է որպես նկարչության ուսուցիչ, իսկ 1939 թվականին զորակոչվում է Սովետական բանակ եւ մասնակցում է նախ սովետ-ֆիննական, ապա նաեւ Հայրենական մեծ պատերազմին։

1945 թվականին զորացրվելուց հետո Հայկազ Խաչատրյանն ընդունվում է Երեւանի գեղարվեստի պետական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ։ ԱՄԿ-ի հիմնադրումից եւ որոշ ժամանակ պայքարելուց հետո, Հայկազ Խաչատրյանն իր տարածած գաղափարների համար կալանավորվում է։ Չնայած կրած զրկանքներին` նա այդպես էլ հավատարիմ մնաց իր սկզբունքներին եւ այն գաղափարներին, որի համար պայքարում էր եւ որի հիմքում Հայաստանի Հանրապետության անկախությունն էր։

Հայկազ Խաչատրյանը կարողացավ Հայաստանում ազգային զարթոնքի ականատեսը դառնալ։ Երբ մեկնարկեց Արցախյան շարժումը, Հայկազ Խաչատրյանի հեռավոր երազանքը սկսել էր իրականություն դառնալ, ցավոք, 1989 թվականի սեպտեմբերի 27-ին մեծ արվեստագետի ու քաղաքական գործչի սիրտը դադարեց բաբախել։

Նշենք, որ ՝«Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով ցուցահանդեսը բաց է մինչև հուլիսի 18-ը։

Մուտքն ազատ է։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում