Իրանը հարվածել է Ֆահդ թագավորի կամրջին, որը Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի միջև միակ ցամաքային կապն է
ՄիջազգայինԵրեկ երեկոյան ԱՄՆ-ն հարվածեց իրանական կարեւոր կամուրջներից մեկին, որը Բանդար Աբբասից տանում է Շիրազ (Տեսանյութում): Ըստ իրանական աղբյուրների, կամուրջը հրթիռային երկու հարված է ստացել։
Իրանի պատասխան հարվածը շարունակվեց մինչեւ լուսաբաց. զանգվածային խոցումներ են ստացել Հորդանանը, Իրաքը, Բահրեյնը և Քուվեյթը։ Հարվածներ են հասցվել նաեւ Դուբայի կենտրոնին. ենթադրաբար խոցվել են անձամբ Թրամփին պատկանող օբյեկտներ:
Ամենակարեւորը. Իրանը հարվածել է Բահրեյնը և Սաուդյան Արաբիան միացնող Ֆահդ թագավորի կամուրջին։
Նրանց համար, ովքեր չգիտեն, Ֆահդ թագավորի կամուրջը Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի միջև միակ ցամաքային կապն է, որով էլ մասնավորապես ԱՄՆ-ի համար ունի ռազմական հսկայական նշանակություն։

