Պեզեշկիանն ու Ղալիբաֆը քաջություն և ազնվություն չունեն՝ ներողություն խնդրելու ժողովրդից. Իրանցի պատգամավոր
ՄիջազգայինԻրանցի պատգամավոր Գազենֆարիի խոսքով, Պեզեշկիանն ու Ղալիբաֆը պատրաստ չեն հայտարարել, որ ԱՄՆ-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը փաստացի ոչնչացվել է։ Ըստ պատգամավորի, նրանք նաև չունեն քաջություն և ազնվություն՝ ներողություն խնդրելու ժողովրդից։ Անկախ նրանից՝ նրանք դա պատերազմ են անվանում, թե` ոչ, «երրորդ պատերազմն արդեն սկսվել է»։
Պատգամավորը նշեց, որ այդ հուշագիը ոչին Իրանին չտվեց, դրա շրջանակներում ոչ մի դոլար չի ապասառեցվել։ Ընդհակառակը, ԱՄՆ-ն լրացուցիչ բռնագրավել է Իրանին պատկանող մոտ 1 միլիարդ դոլարի կրիպտոարժույթ։
«Ղալիբաֆը պարզապես ոչնչացրել է իրեն։ Քաղաքական հավակնություններն ու իշխանության ծարավը նրան դրան են հասցրել»։
Ըստ Գազենֆարիի՝ Թրամփը, Վենսը, Ռուբիոն, Քուշները և Նեթանյահուն պետք է պատժվեն որպես հատուցում։
Te;s naeu https://t.me/iravunk/69729

