Ուկրաինայում կտրուկ ակտիվացել է «ստվարաթղթե մայդանը» (Տեսանյութ, Ֆոտո)
ՄիջազգայինԿիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում երեկ օրչվա ընթացքում նկատելիորեն ակտիվացել են «ստվարաթղթե մայդանները»՝ Զելենսկու դեմ և նախկին պաշտպանության նախարար Ֆեդորովի աջակցության համար։
Ցուցարարները ստվարաթղթե պաստառներով ներկայացնում են Ֆեդորովի աջակցության կարգախոսներ և վանկարկել՝ «Կորչի՛ Սիրսկին»։
Այն, որ ցուցարարները փողոց են դուրս եկել արեւմտյան կոնկրետ կենտրոններից եկած ուղիղ հրահանգով, դժվար չէ կռահել:
Իսկ Զելենսկին, թերեւս քաջ գիտակցում է, որ եթե չկարողանա արագորեն վերահսկողության տակ վերցնել այս գործընթացը, ապա այն կարող է հասցնել իշխանափոխության: Ու այս հարցում Ֆեոդորովի պաշտպանության նախարար լինել-չլինելը էական է: Դա այն պաշտոնն է, որ կրողը կարող է մի քանի հրաժարականների դեպքում ստանձնել երկրի նախագահի պաշտոնը: Միայն Ֆեոդորովին հանել Զելենսկին չկարողացավ, եւ հանուն նրանից ազատվելու, գնաց ողջ կառավարությունը փոխելու ճանապարհով:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69727

