Ուկրաինայում ներքին ցնցումները սկսում են մոտենալ պայթյունի շեմին
ՄիջազգայինՈւկրաինայում ներքին կրքերը շարունակում են ակտիվորեն թեժանալ:
Այն բանից հետո, երբ երեկ Ռադան չընտրեց երկրի պաշտպանության նախարար, Զելենսկին պարզապես պաշտոնակատար նշանակեց ԱԱԾ ղեկավար Եվգենի Խմարային: Ու անմիջապես էլ այդ նույն ԱԱԾ-ն մեղադրանք առաջադրեց նախկին նախարար Ֆեդորովի դեմ, ով հրապարակավ աջակցում է իր պաշտոնանկության դեմ ծավալվող ցույցերին եւ բացահայտ դեմ է գնում Զելենսկուն։
Իսկ ահա Ուկրաինացի պատգամավոր Գոնչարենկոն մեկնաբանեց, որ Զելենսկին չունի պաշտպանության նախարարի պաշտոնակատար նշանակելու լիազորություն. դա կարող է անել միայն նախարարների կաբինետը, ինչը Սահմանադրության պահանջ է։
Այսպիսով, երկրի ներքին ցնցումները սկսում են մոտենալ պայթյունի շեմին: Բելերն են հասկանում, որ Ֆեդորովն արեւմտյան շատ կոնկրետ շրջանակների հովանավորյալն է, եւ, որ նրա պաշտոնանկության դեմ ընթացող զանգվածային ակցիաները, Ռադայում այդ նախարարի ընտրության ձախողումը հենց այնպես, օդից չընկան: Զելենսկին էլ, անգամ Սանհամադրության բացահայտ խախտման գնով նախարարի պաշտոնակատար նշանակելով, ցույց տվեց, որ վա բանկ է գնում: Ու հիմա կլինի դրա պատասխանը:

