Սուպերհամակարգիչը կանխատեսել է Իսպանիա-Արգենտինա հանդիպման հաղթողին
ՍպորտOpta սուպերհամակարգիչը գնահատել է Արգենտինայի և Իսպանիայի հավաքականների շանսերը Աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչում։
Արհեստական բանականությունը չնչին տարբերությամբ առավելությունը տվել է իսպանացիներին՝ նրանց հաղթանակի հավանականությունը գնահատելով 56,31 տոկոս։ Արգենտինացիների հաջողության հավանականությունը կազմում է 43,69 տոկոս։
Կիսաեզրափակիչում Իսպանիան 2-0 հաշվով առավելության է հասել Ֆրանսիայի նկատմամբ, իսկ արգենտինացիները պարտության են մատնել անգլիացիներին 2-1 հաշվով։ Նշենք նաև, որ տևական ժամանակ առաջնության գլխավոր ֆավորիտը համարվել են ֆրանսիացիները։
Աշխարհի 2026 թվականի առաջնության վճռորոշ հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին:

