Թրամփը զայրացած է իր ռազմական նախարարի վրա. Իրանի հետ պատերազմն այդպես էլ չի ընթանում ըստ ծրագրի
ՄիջազգայինCBS News-ի տվյալներով՝ Թրամփի և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել Իրանի դեմ ձգձգվող պատերազմի շուրջ։
Թրամփը հրապարակավ գովաբանել է Հեգսեթին և ռազմական արշավը, բայց կուլուարներում խորը հիասթափություն է հայտնում։ Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ նախագահը կարծում է, որ պատերազմի սկսվելուց առաջ Իրանի միջուկային առաջարկը մերժելը լուրջ սխալ էր, որը հանգեցրեց երկարատև և տանջալից արշավի։
Չնայած Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնի նախազգուշացումներին, Հեգսեթը պնդել է ավելի ագրեսիվ մոտեցման վրա։ Մինչդեռ պատերազմն այժմ զգալիորեն ավելի բարդ և երկարատև է դարձել, քան սկզբում սպասվում էր:
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/69725

