Հայտարարություն՝ ի պաշտպանություն Ծառուկյանին փոխկապակցված բիզնեսների

Ներքաղաքական

«ՓՄՁ Ասոցիացիայի» կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել՝ ի պաշտպանություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին փոխկապակցված բիզնեսների։

«Մենք՝ որպես փոքր և միջին ձեռնարկատերերի շահերը ներկայացնող, ՓՄՁ անդամության վրա հիմնված կազմակերպության՝ «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի» կառավարման խորհրդի ներկայացուցիչներ, անհրաժեշտ ենք համարում մեր մտահոգությունը հայտնել վերջին օրերին տեղի ունեցող գործընթացների առնչությամբ։

Մասնավորապես, մտահոգող են մեր երկրում ընթացող իրավապահ և վերահսկողական գործողությունները, որոնք իրականացվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ և ուղեկցվում են վերջինիս հետ փոխկապակցված մի շարք կազմակերպությունների գործունեության սահմանափակումներով, ստուգումներով, որոշ դեպքերում նաև  տարածքների կապարակնքմամբ կամ այլ վարչական միջոցների կիրառմամբ։ Առնվազն այդ պրոցեսների համաժանամակյա մեկնարկի համընկնումը վերոհիշյալ քրեական վարույթի հետ ինքնին կասկած առաջացնող հանգամանք է։

Անկախ տվյալ գործընթացների իրավական հիմքերից և անհրաժեշտությունից՝ հատկապես կարևոր ենք համարում, որ պետական մարմինների բոլոր գործողություններն իրականացվեն օրենքի գերակայության, քաղաքական չեզոքության, համաչափության, իրավական որոշակիության և տնտեսական գործունեության անընդհատության սկզբունքների պահպանմամբ։ Ցանկացած միջամտություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ գործող բիզնեսների բնականոն գործունեության, աշխատակիցների աշխատանքի իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների կամ ներդրումային միջավայրի վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն և հավասարակշռված մոտեցում։

ՓՄՁ Ասոցիացիան որևէ քաղաքական ուժի կամ դրա ղեկավար կազմի հետ չի ունեցել և չունի համագործակցային կամ այլ բնույթի կապեր։ Ասոցիացիան ապակուսակցական կառույց է և իր գործունեությունն իրականացնում է բացառապես փոքր և միջին ձեռնարկատիրության շահերի պաշտպանության, մեր երկրում գործարար միջավայրի բարելավման և օրենքի գերակայության սկզբունքների ամրապնդման նպատակով։

Հաշվի առնելով, որ մեր երկրում այդպես էլ չներդվեց բիզնես շահերի պաշտպանության (բիզնես օմբուդսմեն) անկախ ինստիտուտը, իսկ մեր երկրում գործող Մարդու իրավունքների պաշտպանը իր հուլիսի 8-ի հայտարարությամբ հանդես է եկել վերոհիշյալ ձերբակալության միայն ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության և այլնի մասով, մենք՝ որպես Հայաստանում գործող բիզնես շահերի պաշտպանության մանդատով հանդես եկող միություններից մեկը, կարևորում ենք հրապարակային հանդես գալ բիզնես շահերի պաշտպանության հայտարարությամբ։ Որով, ևս մեկ անգամ կոչ ենք անում, սույն պրոցեսներում ներգրավված պետական մարմինների ներկայացուցիչներին, որպեսզի յուրաքանչյուր գործողություն լինի ոչ միայն իրավաչափ, այլև հանրության համար թափանցիկ, հիմնավորված և վստահություն ներշնչող՝ այդ թվում բիզնես համայնքի համար։

Հույս ենք հայտնում, որ սույն հայտարարությունը կնպաստի պետական և մասնավոր հատվածի միջև կառուցողական երկխոսությանը և կծառայի որպես լրացուցիչ ազդակ՝ ապահովելու իրավական պետության, արդար մրցակցության, ներդրումների պաշտպանության և տնտեսության կայուն զարգացման սկզբունքների պահպանմանը»,- ասվում է հայտարարությունում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում