«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Դասական իմաստով՝ կառավարություն Հայաստանում արդեն վաղուց չկա

Մամուլի տեսություն

«Փաստ»-ը գրում է.

«Այս օրերին շարունակվում են իշխանության ցուցումով փակված մի շարք ընկերությունների աշխատողների բողոքի դրսևորումները: Երեկ այդ ցույցերի մասնակիցներից մեկը, նկարագրելով ստեղծված իրավիճակը, սրտանց ասաց. «Սպասում ենք՝ տեսնենք՝ կառավարությունը կա՞…»:

Չէ՛, եղբա՛յր, կառավարությունը չկա: Ու չի եղել: Ու ոչ թե այն պատճառով չի եղել կամ չկա, որովհետև կառավարության ղեկավարը ձեզ ու էլի մի քանի հազար մարդու գործից, եկամտից, տնից-տեղից կտրել է ու գնացել «վաստակած» արձակուրդ, սարերով ու ձորերով: Դասական իմաստով՝ կառավարություն Հայաստանում արդեն վաղուց չկա: Կառավարության փոխարեն Հայաստանում կա քաղաքական մի խումբ, որն ամեն ինչ իր գրպանն է դրել՝ գործադիր իշխանությունը, պետական բոլոր կառույցները, անկախ համարվող կառույցները, իրավապահ ու քննչական մարմինները, դատարանները: Ու այդ խումբը զբաղված է բացառապես մի երկու-երեք բանով. իրենց անձնական բարեկեցությունն ապահովելով, ընդդիմադիր, ազգային գործիչներին դատելով, մարդկանց սեփականությունը խլելով, պարզապես՝ վատություն անելով և ադրբեջանական ու թուրքական պահանջները կատարելով: Հա, լավ, համոզեցիք, մի քիչ էլ անորակ ասֆալտ անելով:

Կառավարությո՞ւն: Ի՞նչ կառավարություն: Կառավարությունը այն բանի համար է, որ երկրի, պետության շահերը պաշտպանի, որ տնտեսության հիմնական ուղղությունների կենսունակությունն ու անխոչընդոտ ընթացքն ապահովի: Կառավարությունն այն բանի համար է, որ մարդկանց, առանձին խմբերի, կոնկրետ ոլորտների խնդիրներով զբաղվի, լուծի այդ խնդիրները, կարգավորի ծագած հարցերը: Կառավարությունը մարդկանց բարեկեցությունն ապահովելով զբաղվելու համար է, այլ ոչ թե գործազուրկ դարձնելու, ամենօրյա ռեժիմով վատություն անելու համար: Կարճ ասած՝ կառավարությունը մարդկանց ու երկրի համար մի լավ բան անելու համար է: Հիմա նշվածներից որո՞վ են զբաղվում: Ոչ մեկով: Լրիվ հակառակն է: Ուրեմն՝ ի՞նչ կառավարություն: Ախ, հա, քիչ էր մնում մոռանայինք. այդ խումբը մեկ էլ հարկեր ու տուգանքներ է կարողանում քերթել: Եվ ինքն իրեն խոշոր պարգևավճարներ դուրս գրել է կարողանում...»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան