«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ռուսաստանը եթե դադարեցնի գազի մատակարարումը, հանգեցնելու է կատաստրոֆիկ հետեւանքների. Գրիգորյան

Տեսանյութեր

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երեւանում հայտարարել էր, թե՝ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին գազի մատակարարումների հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում՝ որպես օրինակ բերելով Մոլդովայի եւ Ուկրաինայի փորձը։ Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ի հետ զրույցում «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, 44-օրյա պատերազմի մասնակից, միջազգային փորձագետ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ասվածը համեմատեց կնոջը խաբող տղամարդու հետ։

— Երբ տղամարդը որոշում է կնոջը խաբել եւ տիրանալ նրան որոշակի ժամանակով կամ օգտագործել նրան, ինքը շատ բան է խոսք տալիս։ Դրա մասին է հենց վկայում այն փաստը, որ այսօր հայկական գյուղատնտեսական որոշ մթերքներ մտնում են Եվրոպական միության տարածք։ Բայց գոնե ինձ համար, ով 20 տարուց ավելի աշխատել է այդ ոլորտում եւ փաստացի մասնակցել է բոլոր օրենսդրական փոփոխություններին, ծրագրերին, որպեսզի հայկական գյուղատնտեսական հումքը եւ մթերքը կարողանանք արտահանել Եվրամիություն, պարզ է, որ սա կրում է ձեւական, ցուցադրական բնույթ։ Սա թակարդ է, որը բերելու է շատ վատ հետեւանքների։

Արդեն իսկ մենք կարող ենք ասել, որ գյուղատնտեսությունը Հայաստանում գրեթե վերացած է, եւ ոլորտը գտնվում է կոմայի մեջ։ Ընդ որում՝ երբ օրգանիզմը մահանում է, լինում է նման երեւույթ, որ երբ վերջին պահն է մոտենում, որոշակի կարճ ժամանակ կլինիկական լավացում է նկատվում, բուժառուն ասում է, որ լավ է զգում, ամեն ինչ բուժվել է, ամեն ինչ անցել է, ամեն ինչ նորմալ է, իր ինքնազգացողությունը շատ լավ է, իսկ դրանից հետո միանգամից վատթարացում է գնում, եւ արձանագրվում է կենսաբանական մահ։ Նույն իրավիճակն այսօր մեր երկրում է։

Ինձ թվում է՝ բոլորը հիշում են տխրահռչակ Քովիդի պատմությունը, սկանդալները` հենց Ուրսուլա ֆոն դեր Լայենի անվան հետ կապված։ Մարդիկ պետք է գոնե տրամաբանեն, թե ում հետ նրանք գործ ունեն։ Ինչ վերաբերում է էներգետիկ անվտանգությանը, այն, ինչ այս օրերին քննարկվում է փորձագիտական մակարդակում, սովորական մարդիկ էլ գիտեն։ Բոլորն էլ տեղեկացված են, որ Ռուսաստանի Դաշնությունն այսօր մատակարարում է գազ Հայաստանի Հանրապետությանը՝ ներքին գներով։ Դրանում ոչ մի գաղտնիք չկա, եւ այն, որ Ռուսաստանը եթե դադարեցնի գազի մատակարարումը, հանգեցնելու է կատաստրոֆիկ հետեւանքների Հայաստանի տնտեսության եւ կյանքի որակի համար, նույնպես փաստ է։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը