Իոաննիսյանն անգամ չի կարողանում լռել ու աչք փակել. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Հուլիսի 13-ին Նյու Յորքում անցկացվող Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ ՌՈԲԵՐՏ ԱԲԻՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ քաղաքական եւ խաղաղաշինության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Ի թիվս այլ հարցերի՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը եւ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են նաեւ հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ իրականացվող աշխատանքները։ Ասեք, որ սյուռ է հնչում: Այս համատեքստում ի՞նչ պետք է ներկայացներ փոխնախարարը, որ COP17-ին ընդառաջ Հայաստանում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, հիվանդ առյուծին կիրառված քնեցնող միջոցից հետո այլեւս չի հաջողվել կենդանուն արթնացնե՞լ, թե՞ այն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող մյուս կենդանիները շարունակում են մնալ Երեւանի կենդանաբանական այգում՝ փաստացի «պատանդի» կամ «քաղբանտարկյալի» կարգավիճակում։ Եթե միջազգային այս համաժողովը Հայաստանը պատրաստվում է ընդունել եւ խոսել կենսաբազմազանության պահպանման, կենդանիների պաշտպանության եւ բնապահպանական պատասխանատվության մասին, ապա դժվար չէ պատկերացնել, որ նման պատմությունները նույնպես կարող են հետաքրքրել միջազգային գործընկերներին։ Թե չէ, ստացվում է՝ դրսում բարձր արժեքների մասին ենք խոսում, իսկ ներսում այդ արժեքների շուրջ ծագած ամենաաղմկահարույց հարցերը մնում են կոծկված:

«Մարտի 1»-ի գործը, կարծես, նոր փուլ է մտնում. այս անգամ հետմահու մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ։ Հարց է ծագում՝ քանի՞ մահացած պաշտոնյայի անուն դեռ կհայտնվի այս գործի մեղադրական ցուցակում։ Եթե մարդն այլեւս ողջ չէ եւ չի կարող պաշտպանվել, հարցեր տալ կամ պատասխանել, ապա հասարակության մի մասի մոտ բնականաբար տպավորություն է ստեղծվում, թե գործի ամենածանր պատասխանատվությունը հերթով տեղափոխվում է հենց նրանց վրա, ովքեր այլեւս խոսելու հնարավորություն չունեն։ Իսկ «Մարտի 1»-ի գործի գլխավոր հարցերը, որոնց պատասխանները հասարակությունը սպասում է արդեն գրեթե երկու տասնամյակ, այդպես էլ շարունակում են մնալ բաց։ Ի վերջո, եթե քննությունն իսկապես նպատակ ունի ամբողջությամբ բացահայտելու «Մարտի 1»-ի իրադարձությունները, ապա հանրությունը սպասում է ոչ թե հերթական աղմկահարույց հետմահու մեղադրանքներին, այլ հստակ պատասխանների՝ ովքեր են եղել որոշումներ կայացնողները եւ ամենակարեւորը՝ սադրողները:

Իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, «Անկախ դիտորդ» դիտորդական կազմակերպության ներկայացուցիչ ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերեւույթ քաղաքական հետապնդում է։ «Այդ որոշման համար պատասխանատու բոլոր անձինք պետք է պարզվեն, որպեսզի ենթարկվեն իրավական պատասխանատվության կամ, առնվազն, հանրային պարսավանքի։ Ի՞նչ է նշանակում բաժնի ղեկավարին աշխատանքից ազատել «հաստիքի կրճատման» հիմքով։ Ինչպե՞ս կարող է բաժինը շարունակել գործել, բայց բաժնի ղեկավարի հաստիքը կրճատվի։ Ո՞ւմ եք ապուշի տեղ դնում», - նշել է նա։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան խայտառակ վիճակ է, որ իշխանության համար ամեն հարցում արդարացում գտնող Իոաննիսյանն անգամ չի կարողանում լռել ու աչք փակել:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում