Ինչու հանկարծ Ալիեվը հիշեց, որ Մոսկվային շատ է սիրում

Վերլուծություն

­Հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րոնք նա­խօ­րեին հնչեց­րեց Իլ­համ Ա­լիե­ւը, ի­հար­կե, լուրջ մտո­րում­ներ ա­ռա­ջաց­նում են: Ա­վե­լին, դա­տե­լով այն ջան–­ջիգ­յա­րա­յին հան­դի­պու­մից, ո­րը Հեյ­դա­րո­վիչն ու­նե­ցավ վեր­ջերս եվ­րա­նա­խա­գահ Ուր­սու­լա ֆոն դեր Լե­յե­նի հետ, Ա­լիե­ւի այս վեր­ջին խոս­քե­րը կա­րե­լի է հա­մա­րել աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կուր­սի շրջա­դար­ձի մա­սին ազ­դակ, ե­թե ոչ շրջա­դարձ:

ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ԲԱՔՈՒՆ

Ըստ էութ­յան, Հեյ­դա­րո­վի­չը նախօ­րեին Շու­շիում ա­ռաջ մղեց հե­տեւ­յալ մտքե­րը: Նախ, որ մտա­ծում է Եվ­րո­պա­յի խորհր­դից դուրս գա­լու մա­սին: Ճիշտ է, դեռ վերջ­նա­կան ո­րո­շում չկա. «Եվ­րո­պա­յի խորհր­դի գլխա­վոր քար­տու­ղա­րը կապ է հաս­տա­տել ինձ հետ եւ խնդ­րել է մեզ չա­նել դա եւ գտ­նել ի­րա­վի­ճա­կը բա­րե­լա­վե­լու մի­ջոց»,- բա­ցատ­րեց Ա­լիե­ւը: Բայց այն, որ այս թե­ման բե­րում է հրա­պա­րա­կա­յին դաշտ, ըն­դա­մե­նը սո­վո­րա­կան շան­տա­ժի չէ, որ նման­վում է: Ա­ռա­վել եւս, որ Ա­լիե­ւը բո­ղո­քում է մի ի­րա­վի­ճա­կից, ո­րը ստեղծ­վել է դեռ 2024 թվա­կա­նին:

Այս­պի­սով, ե­թե ըն­դու­նենք, որ Ա­լիե­ւը Եվ­րո­պա­յից բո­ղո­քում է նրա հա­մար, որ, իր բա­ցատ­րութ­յամբ, Ադր­բե­ջա­նի հան­դեպ ա­նար­դար են վար­վել, եւ փոր­ձում է հենց այդ խնդի­րը լու­ծել, կա­րող էր դրա այլ մի­ջոց­ներ գտնել: Ըն­դա­մե­նը վեր­ջերս, կրկնենք, Բաք­վում էր ԵՄ ա­մե­նա­բարձր պաշ­տոն­յան` Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հը: Տի­կին Ուր­սու­լան ե­կել էր հա­նուն է­ներ­գե­տիկ ռե­սուրս­նե­րի: Բա­ցի այդ, նա ի զո­րու է լու­ծել այն­պի­սի «մանր» հար­ցեր, ինչ­պի­սին է Ադր­բե­ջա­նի «նե­ղա­ցվա­ծութ­յան» խնդի­րը: Այ­սինքն, ե­թե Ա­լիեւն ու­զում էր կոնկ­րետ հարց լու­ծել, կա­րող էր դրան հաս­նել ա­ռանց ա­վե­լորդ աղ­մու­կի: Բայց չէ, նա ցու­ցադ­րա­բար հայ­տա­րա­րեց, որ կա­րող է առ­հա­սա­րակ գործ չու­նե­նալ ԵՄ կա­ռույց­նե­րի, այն է` Եվ­րո­պա­յի հետ: Այն նույն Եվ­րո­պա­յի, ո­րին դեռ միայն վեր­ջերս` տի­կին Ուր­սու­լա­յի այ­ցի ժա­մա­նակ հա­մա­րում էր Ադր­բե­ջա­նի լա­վա­գույն բա­րե­կա­մը: Ու հռե­տո­րա­բա­նութ­յան նման փո­փո­խութ­յու­նը պարզ հարց է ա­ռա­ջաց­նում. տի­կին Ուր­սու­լա­յի այ­ցի ժա­մա­նա՞կ էր Ա­լիե­ւը «բլեֆ» ա­նում, թե՞ այս ըն­թաց­քում է ինչ­–որ ի­րա­վի­ճա­կա­յին փո­փո­խութ­յուն ե­ղել: Կամ մի­գու­ցե նման հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով փոր­ձում է եվ­րո­պա­ցի­նե­րին ըն­դա­մե­նը ա­սել, թե, տե­սեք հա, ոչ թե ես եմ ձեր դու­ռը թա­կում, այլ դուք` ի­մը, խե­լոք կմնաք:

­Սա­կայն վի­ճակն էլ ա­վե­լի ու­շագ­րավ դար­ձավ այն բա­նից հե­տո, երբ Ա­լիե­ւը նույն­քան ցու­ցադ­րա­բար հայ­տա­րա­րեց, թե Ռու­սաս­տա­նի հետ իր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հրա­շա­լի են: Ն­րա խոս­քով` Ադր­բե­ջանն ու Ռու­սաս­տա­նը լիո­վին կար­գա­վո­րել են հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ո­րոնք զար­գա­նում են դրա­կան թա­փով։ Ա­վե­լին, ըստ Ա­լիե­ւի. «Մենք մեծ նշա­նա­կութ­յուն ենք տա­լիս Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րին։ Մենք նաեւ տե­սել ենք ռուս պաշ­տոն­յա­նե­րի, այդ թվում՝ Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Վ­լա­դի­միր Պու­տի­նի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, որ մեր երկր­նե­րի միջեւ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը զար­գա­նում են դրա­կան թա­փով։ Դուք նշե­ցիք ո­րո­շա­կի դժվա­րութ­յուն­ներ։ Ա­յո, մենք տեղ­յակ ենք դրան­ցից բո­լո­րին։ Բայց գլխա­վորն այն է, որ այս փուլն ար­դեն անց­յա­լում է։ Ես կա­սեի, որ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը լիո­վին կար­գա­վոր­վել են»:

­Մոսկ­վա­յի մա­սին այս հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը տա­րօ­րի­նակ են առն­վազն նրա­նով, որ դեռ միայն օ­րերս Բա­քուն բո­ղո­քի նո­տա հանձ­նեց ռու­սա­կան դես­պա­նին: Թե դրա շրջա­նակ­նե­րում ինչ կու­լո­ւա­րա­յին քննար­կում­ներ են ե­ղել, դժվար է ա­սել, բայց այդ ընդ­հա­նուր տո­նը ո­րո­շա­կի տպա­վո­րութ­յուն, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ա­ռա­ջաց­նում է: Այս­պես, ըն­թաց­քը սա էր: Նախ, Ա­լիե­ւը հայ­տա­րա­րեց, թե պատ­րաստ­վում է Զե­լենս­կու հետ ռազ­մաարդ­յու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րը զար­գաց­նել: Ռուս­նե­րը ցու­ցադ­րա­բար ոչն­չաց­րին Օ­դե­սա­յի մեր­ձա­կայ­քում գտնվող Ադր­բե­ջա­նի պե­տա­կան նավ­թա­յին ըն­կե­րութ­յա­նը պատ­կա­նող բեն­զալ­ցա­կա­յա­նը, ո­րն ըն­կալ­վեց` որ­պես հաս­կա­նա­լի մե­սիջ. կա­րող են նաեւ շատ այլ բա­ներ ոչն­չաց­նել: Ա­հա այդ պատ­ճա­ռով էլ Բա­քուն սկսեց նո­տա­նե­րով խո­սել Մոսկ­վա­յի հետ, եւ երբ այն տպա­վո­րութ­յունն էր, որ ռուս­–ադր­բե­ջա­նա­կան հեր­թա­կան պայթ­յունն է սպաս­վում, պարզ­վեց, որ չէ, Ա­լիե­ւը Մոսկ­վա­յից ոչ միայն բո­ղոք­ներ չու­նի, այլ բո­լոր հար­ցե­րը հա­մա­րում է հարթ­ված: Սա հու­շում է մո­տա­վո­րա­պես նման սցե­նա­րի մա­սին. Բաք­վի նո­տան ստա­նա­լով, ռու­սա­կան կող­մը նաեւ փո­խան­ցել է նոր սրա­ցում­նե­րի դեպ­քում հնա­րա­վոր հե­տե­ւանք­նե­րի մա­սին իր պատ­կե­րա­ցում­նե­րը: Ու ե­րե­ւի այն­քան հա­մո­զիչ, որ ռուս­–ադր­բե­ջա­նա­կան բո­լոր հա­կա­սութ­յուն­ներն Ա­լիե­ւը ոչ միայն հա­մա­րեց լուծ­ված, այլ նաեւ հի­շեց, թե Եվ­րո­պան ինչ­պես է 2024թ.­–ին ի­րեն նե­ղաց­րել:

Ընդ ո­րում, սա կա­րե­լի է հա­մա­րել ըն­դա­մե­նը նրա կող­մից Մոսկ­վա­յին ուղղ­ված մե­սիջ, այլ ոչ թե վե­րին մա­կար­դակ­նե­րով պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն: Հաշ­վի առ­նե­լով, որ Ա­լիեւն ըն­դա­մե­նը լսել է ­լավ հա­րա­բե­րութ­յու­ննե­րի մա­սին «Պու­տի­նի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը», այլ ոչ թե խո­սել է նրա հետ ու կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ձեռք բե­րել: Սա նույն­պես հե­տաքր­քիր է: Ե­թե Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­ներն ի­րոք այդ­քան լավ են, սա­կայն Ա­լիեւն այդ մա­սին ան­գամ հե­ռա­խո­սազ­րույց չի ու­նե­ցել Պու­տի­նի հետ, դա նման­վում է նրան, որ ՌԴ նա­խա­գահն ադր­բե­ջան­ցի իր եր­բեմ­նի շատ մտե­րիմ ղե­կա­վա­րի հետ ու­ղիղ կա­պի դուրս չի գա­լիս: Ա­լիե­ւին դա մինչ այս կար­ծես թե այդ­քան էլ չէր մտա­հո­գում. նա շփվում էր տի­կին Ուր­սու­լա­յի հետ, Թ­րամ­փը դրվա­տան­քով էր ար­տա­հայտ­վում Հեյ­դա­րո­վի­չի հաս­ցեին: Բայց կար­ծես թե հի­մա­Պու­տի­նի հետ կա­պի բա­ցա­կա­յութ­յու­նը սկսել է նրան մտա­հո­գել. ա­մեն դեպ­քում, Ա­լիե­ւի խոս­քը, թե Պու­տի­նի քայ­լե­րի մա­սին տե­ղե­կա­նում է ըն­դա­մե­նը նրա հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից, նաեւ նման­վում է Կ­րեմ­լին ուղղ­ված մե­սի­ջի, թե կա­րո՞ղ եմ զան­գա­հա­րել, որ մեր բա­րե­լավ­ված լավ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին խո­սենք, համ էլ տես­նո՞ւմ եք, եվ­րո­պա­նե­րի հետ ու­զում եմ կա­պերս կտրել:

ԻՆՉ ՃԱՆՃ ԿԾԵՑ ԱԼԻԵՎԻՆ

Ի­հար­կե, այս տար­բե­րա­կի դեպ­քում ո­րո­շա­կի հար­ցեր, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, մնում են: Այդ թվում` ադր­բե­ջա­նա­կան մեկ բեն­զալ­ցա­կա­յա­նի պայ­թե­ցու­մը բա­վա­րա՞ր պատ­ճառ էր, որ Ա­լիեւն առն­վազն ակ­նար­կի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շրջա­դար­ձի գնա­լու մա­սին, ե­թե ան­գամ դրան հա­ջոր­դել են Մոսկ­վա­յի նա­խազ­գու­շա­ցում­նե­րը` նման խա­ղե­րի վտան­գա­վո­րութ­յան մա­սին:

­Բայց մյուս կող­մից էլ, Մոսկ­վա­յի հա­մար ի­րա­վի­ճակն ի­րոք վտան­գա­վոր է: Ե­թե աշ­խա­տի ա­րեւմտ­յան տրա­մա­բա­նութ­յու­նը` Թուր­քիա­յից Հա­յաս­տանով  եւ Ադր­բե­ջա­նով Կենտ­րո­նա­կան Ա­սիա դուրս գա­լու սխե­մա­յի հետ կապ­ված, դա ստրա­տե­գիա­կան ի­մաս­տով Ռու­սաս­տա­նին առն­վազն եր­կու դա­րով հետ է տա­նում: Դա բա­վա­րա՞ր պատ­ճառ է, որ բա­ցի Ուկ­րաի­նա­յում ադր­բե­ջա­նա­կան բեն­զալ­ցա­կա­յան­նե­րին հար­վա­ծե­լուց, Մոսկ­վան ո­րո­շի հար­վա­ծել նաեւ, պայ­մա­նա­կա­նո­րեն ա­սած, հենց Ադր­բե­ջա­նում ադր­բե­ջա­նա­կան բեն­զալ­ցա­կա­յան­նե­րին. ե­թե չեն ու­զում հաս­նել նման ստրա­տե­գիա­կան պար­տութ­յան, այլ տար­բե­րակ պար­զա­պես չկա: Ա­լիեւն ինչ­–որ պահ կար­ծես թե սկսել էր դրան չհա­վա­տալ: Թե­րեւս ել­նե­լով նաեւ այն փաս­տից, թե ինչ­պես են ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րը հաս­նում Ռու­սաս­տա­նի խոր­քե­րը` մե­կը մյու­սի հե­տե­ւից խո­ցե­լով նավ­թա­վե­րամ­շակ­ման գոր­ծա­րաննե­րը: Այ­սինքն, ե­թե Հեյ­դա­րո­վի­չի պատ­կե­րաց­մամբ, Ռու­սաս­տա­նը չու­նի ան­գամ ինք­նա­պաշտ­պա­նութ­յան բա­վա­րար պո­տենց­իալ ու նաեւ չհա­մար­ձակ­վի ի­րա­վի­ճա­կը փո­խե­լու հա­մար դի­մել մի­ջու­կա­յին զեն­քի, ա­պա ին­չու ոչ, նա կա­րող է կենտ­րո­նա­նալ ա­րեւմտ­յան խա­ղե­րի վրա:

Այլ բան, ե­թե Ա­լիեւն այլ պատ­կե­րա­ցում­ներ ու­նե­նա: Այդ թվում, գնա­լով ա­ճող հար­ված­նե­րից, ո­րոնք Ռու­սաս­տանն այ­սօր սկսել է հասց­նել Ուկ­րաի­նա­յին: Ի­հար­կե, կան նաեւ ուկ­րաի­նա­կան հար­ված­նե­րը: Սա­կայն մեկ օ­րի­նակ. վեր­ջին եր­կու օ­րե­րին Մոսկ­վա­յի ուղ­ղութ­յամբ, հա­մա­ձայն ինչ­պես ռու­սա­կան, այն­պես էլ ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րի, օ­րա­կան ար­ձակ­վել է մոտ 400–450 ա­նօ­դա­չու: Մոսկ­վա­յի տա­րած­քում ո­րե­ւէ պայթ­յուն չի ար­ձա­նագր­վել: Այ­սինքն, ռու­սա­կան ՀՕՊ­–ը սկսում է ա­դապ­տաց­վել ի­րա­վի­ճա­կին, ու մյուս կող­մից էլ իր դերն է խա­ղում ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րի ար­տադ­րութ­յան կենտ­րոն­նե­րին հասց­վող հար­ված­նե­րը: Ծանր հար­ված­նե­րի տակ են նաեւ ուկ­րաի­նա­կան նա­վա­հան­գիստ­նե­րը, ո­րոնք, ինչ­պես ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­ներն են պնդում, կա­րող են հայտն­վել լիա­կա­տար ան­գոր­ծու­նա­կութ­յան վի­ճա­կում: Ու այս­պես շա­րու­նակ, եւ այս ամ­բող­ջա­կան պատ­կե­րը խո­սում է նման ի­րա­վի­ճա­կի մա­սին: Ուկ­րաի­նա­կան կող­մը հա­վա­քել է իր բո­լոր հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը ու մի վեր­ջին հար­ձա­կում է ի­րա­կա­նաց­նում Ռու­սաս­տա­նին տա­պա­լե­լու հա­մար: Ե­թե ոչ ռազ­մա­կան ի­մաս­տով, այլ գո­նե ներ­քին ցնցում­նե­րի: Ու ի՞նչ է լի­նե­լու, ե­թե այդ փոր­ձը ձա­խող­վի. թե­րեւս, Ա­լիե­ւը հենց այդ մա­սին էլ մտա­ծում է` հաս­կա­նա­լով, որ պետք չէ Մոսկ­վա­յի հետ ծայ­րա­հեղ թշնա­մութ­յան դաշտ մտնել:

ԵՄ–Ն ՆՈՐԻՑ ԽԱՂԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԽԱՂԱՔԱՐՏԸ

Իսկ ա­հա Հա­յաս­տա­նում պատ­կերն այլ է: Այն կոշտ հա­կա­ռու­սա­կան քայ­լե­րը, ո­րոնք Նի­կոլն ի­րա­կա­նաց­րեց ընտ­րութ­յուն­նե­րի ֆո­նին, հի­մա դար­ձել է ծայ­րա­հեղ դժվար մար­սե­լի: Այ­սինքն, ինչ­–որ պա­հի սկսեց բո­լոր հաշ­վարկ­նե­րը կա­պել Եվ­րո­պա­յի ու Թ­րամ­փի հետ, ո­րոնք այդ­պես էլ չեն տա­լիս հար­ցի պա­տաս­խա­նը, թե ի՞նչ է լի­նե­լու, ե­թե Ռու­սաս­տա­նը դի­մա­նա ուկ­րաինա­–եվ­րո­պա­կան այս վեր­ջին փոր­ձին:

­Վի­ճա­կը շտկե­լու մի վեր­ջին փորձ էր Մի­շուս­տի­նի հետ Փա­շին­յա­նի հան­դի­պու­մը: Սա­կայն ակն­հայտ է, որ Եվ­րո­պան փոր­ձում է խա­ղի կա­ռա­վա­րու­մը ձեռ­քից բաց չթող­նել: Հա­մե­նայն­դեպս նա­խօ­րեին Կա­յա Կա­լլա­սի հնչեց­րած հայ­տա­րա­րութ­յու­նը հենց այդ ժան­րից էր: Այս­պես, Եվ­րո­պա­յի գլխա­վոր դի­վա­նա­գե­տի խոս­քով` Բր­յու­սե­լում կհաս­տատ­վի Հա­յաս­տա­նի հա­մար ԵՄ նոր ա­ռա­քե­լութ­յան ստեղ­ծու­մը՝ «Հիբ­րի­դա­յին սպառ­նա­լիք­նե­րի եւ­ ար­տա­սահ­ման­յան տե­ղե­կատ­վութ­յան մա­նի­պուլ­յա­ցիա­յի ու մի­ջամ­տութ­յան դեմ, ո­րոնց նրանք ի­րա­կա­նում բախ­վում են»: Հաս­կա­նա­լի է, խոս­քը Ռու­սաս­տա­նի դեմ­ ուղղ­ված հեր­թա­կան գոր­ծո­ղութ­յան մա­սին է, եւ ե­թե Նի­կո­լը ո­րո­շի շա­րու­նա­կել այս տրա­մա­բա­նութ­յամբ, ա­պա դա միան­շա­նակ ա­ռա­ջաց­նե­լու է Մոսկ­վա­յի հետ բա­խու­մա­յին եւս մեկ հար­թակ:

­Թեեւ մյուս կող­մից էլ Զա­խա­րո­վա­յի հայ­տա­րա­րութ­յու­նը, թե մենք շատ ենք սի­րում հայ ժո­ղովր­դին, թե­րեւս նույն­քան հստակ մե­սիջ էր նաեւ Փա­շին­յա­նի հա­մար. այս­պես թե այն­պես, Ռու­սաս­տանն ու Հա­յաս­տանն այն քա­նա­կի եւ այն խո­րութ­յան կա­պե­րով են կապ­ված, որ եվ­րո­պա­կան այդ խա­ղե­րը եր­կա­րա­ժամ­կետ հատ­վա­ծում հա­զիվ թե աշ­խա­տեն:

­Մի խոս­քով, պետք է հի­շեց­նենք քան­իցս աս­վա­ծը. այն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դեմ­քը, ո­րը կստա­նա Հա­րա­վա­յին Կով­կա­սը, այս պա­հին լուծ­վում է ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մում: Կախ­ված պա­տե­րազ­մի ել­քից, մեզ մոտ էլ լու­ծում­նե­րը լի­նե­լու են նույ­նիսկ մե­խա­նի­կո­րեն: Ա­լիե­ւը վկա:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69681 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում