«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պետք է վերջ դրվի «բդեշխների ինստիտուտին». Հայտնի իրավապաշտպանի բացառիկ զրույցը՝ մարզպետների ինստիտուտի օպտիմալացման մասին

Հայաստանի կառավարությունում քննարկվում է պետական կառավարման համակարգի հերթական խոշոր վերափոխումը, որի արդյունքում մինչև 2028 թվականը կարող է փուլային կարգով դադարեցվել գործող մարզպետարանների ինստիտուտը։ Քննարկվող մոդելի համաձայն՝ ներկայիս մարզպետարանների փոխարեն յուրաքանչյուր մարզում կարող է գործել ընդամենը մեկ Կառավարության ներկայացուցիչ՝ փոքր աշխատակազմով և սահմանափակ գործառույթներով։

Թեև այս նախաձեռնության վերաբերյալ առայժմ պաշտոնական հայտարարություն չի արվել, կառավարությունում քննարկվող մոտեցման հիմքում վարչական համակարգի օպտիմալացումն է։ Հատկանշական է, որ երբ ուսումնասիրում էինք քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը, նկատեցիք, որ նման դրույթ կար միայն ԴՕԿ կուսակցության ծրագրում։ Ստացվո՞ւմ է, որ իշխանությունն օգտագործել է ձեր ծրագրային գաղափարը, հարցի պատասխանը «Իրավունքը» խնդրել է հայտնի իրավապաշտպան, «ԴՕԿ» կուսակցության շտաբի պետ, աղմկահարույց գործերով նախադեպային վճիռների հասած ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱԱԱՐՅԱՆԻՑ.
— Ինչպես սիրում է ասել ԴՕԿ կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը՝ «Լավին՝ լավ, վատին՝ վատ»։
Այո՛, ԴՕԿ կուսակցության նախընտրական ծրագրով նախատեսված էր ոչ միայն մարզպետարանների լուծարումը և դրանց պահպանման համար նախատեսված հսկայական բյուջետային միջոցների ուղղումը գյուղերի զարգացմանը, այլև գյուղական համայնքների ղեկավարների ընտրության գործող համակարգի վերացումը և նշանակովի կառավարման մոդելի ներդրումը, որպեսզի վերջ դրվի նաև «բդեշխների ինստիտուտին»։
Տարիներ շարունակ կան համայնքներ, որտեղ նույն անձը,հետո եղբայրը ,հետո կւնը և այդպես 10–20 տարի անընդմեջ ընտրվում են՝ բարեկամական, ընկերական կապերի կամ տեղական ազդեցության շնորհիվ։ Արդյունքում գյուղի մշակույթի տունը, դպրոցը կամ ճանապարհները քայքայված են, իսկ համայնքի ղեկավարը շրջում է հարյուր հազարավոր դոլար արժողությամբ ավտոմեքենայով և հանգստանում աշխարհի ամենաթանկ հանգստավայրերում։ Այս համակարգը պետք է փոխվի։ Պետական միջոցները պետք է ծառայեն համայնքի զարգացմանը, ոչ թե առանձին պաշտոնյաների բարեկեցությանը։
Եթե  սկսել են օգտվել ԴՕԿ կուսակցության ծրագրային դրույթներից, ապա ես դա միայն ողջունում եմ, քանի որ դրանից շահում է պետությունը։ Այլ հարց է, թե այդ գաղափարները որքան արդյունավետ և որակով կիրականացվեն։
Ավելին,  թող  ուսումնասիրեն նաև ԴՕԿ կուսակցության այն ծրագրային առաջարկները, որոնք վերաբերում են իրավապահ համակարգի կառուցվածքի և գործունեության արմատական բարեփոխմանը։ Դրանք միտված են կանխելու օրեցօր աճող խուլիգանությունները, զինված հարձակումները, կողոպուտները և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, որոնք այսօր լուրջ սպառնալիք են դարձել հանրային անվտանգության համար։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան