«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սեւոյանը սեւ բերեց Մասիվի գլխին. ի՞նչ է մտածում Ավինյանը

Ներքաղաքական

Ինչպես ասում են մասիվցիները, իրենց վրա այդպես էլ թաղապետ չեկավ:

«Իրավունք»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ամենայն հավանականությամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ Մարատ Սեւոյանին, կփոխարինի Սեւակ Մելքոնյանը, որը 2024 թվականին նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման եւ տեխնիկական սպասարկման վարչության պետի պաշտոնակատար:

Հարկ է նշել, որ Սեւակ Մելքոնյանը եւս ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության անդամ է, իսկ նրա հայրը՝ Կարեն Մելքոնյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է:

Ինչ վերաբերում է Սեւոյանին, ինչ իր պաշտոնավարման այս մեկ տարվա ընթացքում արել կամ ավելի ճիշտ՝ չի արել, բնակիչների համար անընդունելի է եղել: Աղբահանությամբ զբաղվել է միայն այն դեպքում, երբ բարձրացվել է հանրային աղմուկ: Երբեք չի եղել նստավայրում՝ պատճառաբանելով, թե մշտապես կա՛մ խորհրդակցության է, կա՛մ շրջայցեր է իրականացնում:

Ի դեպ, հետաքրքիր է, երբ Սեւոյանը շրջայց է կատարում, աչքերը փակո՞ւմ են, որ չվրդովվի կամ նեւրոտիկ սինդրոմներ չառաջանա մոտը: Ողջ Մասիվի այգիները գտնվում են խայտառակ անխնա վիճակում, հատկապես ամռան տապին: Ակնհայտ է, որ աղբահանությունը որոշ վայրերում մատնված է անուշադրության: Ծառերի բլոճներն արդեն մտնում են մարդկանց տներն ու դարակները: Եվ դեռ անհասկանալի է, թե այդ թաղապետն ինչի՞ համար է լուռ, զուսպ եւ մի քիչ էլ «դինջ» կեցվածքով շարունակում այսքանից հետո ղեավարել Նոր Նորքի վարչական շրջանը: Այնքան զուսպ, որ անգամ թաղի բնակիչների հետ «լայախ» չի անում շփվել, խոսել, հանդիպել:

Հետաքրքիր է նաեւ, թե քաղաքապետ Տիգրան Ավինյանն ի՞նչ է մտածել այսքան ժամանակ՝ նրան պահելով իր պաշտոնում: Հավանաբար, Արամ Զ. Սարգսյանի խա՞թր... Իսկ Ավինյանի ականջին չեն հասե՞լ շշուկներ, որ չար լեզուներն ասում են, թե Զավենիչն էլ Նիկոլ Փաշինյանի մոտ էլ խաթր չունի:

Ինչեւէ, վերադառնանք Նոր Նորքում տիրող իրավիճակին: Հույսը վերջում է մահանում, եւ մասիվցիները հույս ունեն, որ գոնե սրտացավ թաղապետ այնուհանդերձ երբեւէ կունենան:

Հիշեցնենք, որ «Իրավունք»-ը դեռ ամիսներ առաջ էր գրել, որ ընտրություններից անմիջապես հետո՝ կսկսվի թաղապետերի կադրային ջարդը: Հասունացել է պահն ու տեսնում ենք, որ որոշ վարչական շրջաններում փոփոխություններ լինում են: Չնայած՝ այդ ամենն ավելի շատ նման է ոչ թե փոփոխության, այլ փոխատեղման՝ այստեղից հանում, այնտեղ են տանում: Իսկ Սեւոյանին ո՞ւր կտանեն, չէ որ ուր էլ տանեն, կրկին խուլ ու համր է ձեւանալու, թե՞ Ավինյանը հրաշքների է սպասում, որ գոնե մի գործ կանի՝ եթե ոչ Մասիվում, ապա մի ուրիշ վարչական շրջանում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան