Դատարանը 19-ամյա «Շումախերին» խափանման միջոցը փոխել է. կիրառել են վարչական վերահսկողություն և համացանցից օգտվելու սահմանափակում

Քրեական

Օրեր առաջ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (նստավայրը` Աջափնյակ վարչական շրջան), որպեսզի դատարանը ևս 2 ամսով երկարաձգի Երևանի բնակիչ 19-ամյա Վարդան Մարկոսյանի խափանման միջոց տնային կալանքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց, ապա խորհրդակցական սենյակից վերադառնալով մերժել է քննիչի միջնորդությունը և Վ․ Մարկոսյանի նկատմամբ կիրառել է վարչական վերահսկողություն և համացանցից օգտվելու սահմանափակումներ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Աջափնյակի դատարանում դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ դռնփակ դատական նիստ էր տեղի ունեցել։ Մայիսի 6-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը բավարարեր այն և երկամսյա կալանքի որոշում տար Երևանի բնակիչ 19-ամյա Վարդան Մարկոսյանին։

Դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո դատարանը հրապարակել էր որոշումը, որով Վ․ Մարկոսյանի նկատմամբ կիրառվել էր երկամսյա տնային կալանք, բացակայելու արգելք և այդ ընթացքում արգելվել էր կապը անձանց հետ և շփումը համացանցով։

Նրա նկատմամբ հարուցվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս),

344-րդ հոդվածի 1-ին մասի (տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը)

և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (խուլիգանությունը՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) հատկանիշներով։

Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը նաև հայտնել էր, որ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Պետրոսյանի որոշմամբ ՀՀ Քր.օր.-ի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր ապրիլի 23-ին ժամը 12:00-ին Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու դիմաց, շղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։

Պարզվել էր, որ հիվանդանոց էին տեղափոխվել «Mercedes CLS»-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 19-ամյա Վարդան Մարկոսյանը, վերջինի ուղևոր՝ Երևանի բնակիչ 25-ամյա Էռնեստ Սահակովը, «Jaguar»-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 30-ամյա Սիմա Միլիտոնյանը, որոնք տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ թիվ 53 երթուղու ավտոբուսի ուղևոր Երևանի բնակիչ 53-ամյա Աննա Հակոբյանը տեղափոխվել էր Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հաստատվել էր մեր այն տեղեկությունը, որ «Mercedes «CLS»-ի վարորդ Վ. Մարկոսյանը ավտոմեքենան վարել էր դրա իրավունքը չունենալով, նրա վարորդական իրավունքը եղել էր կասեցված ու ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր սթափ։

SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր տեսանյութ, թե ինչպես է Վ. Մարկոսյանը մտածված գերազանցում ավտոմեքենայի արագությունն ու անգամ տեսանկարահանում է իր «օյինբազությունը»՝ ասելով, թե ինչ-որ մեքենայի հիմա ինքը կնվաստացնի ու տանջելով գազի սեղմակը՝ դառնում է խոշոր ավտովթարի մասնակից։ Այստեղ են ասում, եթե վարորդ Վարդանի դասատուն ընկեր Մարգոն լիներ ու ուսուցչական ցուցափայտիկով մի քանի մուշտի ժամանակին տար, ապա այս վթարը տեղի չէր ունենա և հրաշք է, որ զոհեր չեն եղել, վիրավորների կյանքին էլ վտանգ չի սպառնում։ Սակայն «Mercedes «CLS»-ի վարորդը պետք է իր ականջին օղ անի, որ պապն ամեն անգամ փլավ չի ուտում և հանրությունը չի ուզում նոր Ճըվճըվի անուղղելի զավակներ ի հայտ գան, իսկ դրա դեմ պետք է պայքարեն առաջին հերթին իրավապահները։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 19-ամյա Վարդան Մ.-ի վարած «Mercedes CLS» մակնիշի, 28-ամյա Կորյուն Մ.-ի վարած «Jaguar» մակնիշի, 34-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Toyota» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Սամվել Ա.ի վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը։

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության էին հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Վալտեր Գևորգյանն ու Արսեն Մովսիսյանը։

Ֆոտոլրագրողը հայտնել էր՝ երբ «Mercedes»-ը բախվել էր «Jaguar»-ին, «Jaguar»-ն անցել էր բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին վրայով, կոտրել այն և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում բենզալցակայանի պատի, շինության մոտ՝ հետիոտնի համար նախատեսված մայթին։ Իսկ հարվածի հետևանքով վնասվել էր նաև «Toyota»-ն։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վարորդները ենթարկվել էին սթափության փորձաքննության, եղել էին սթափ, սակայն «Mercedes»-ի վարորդի ավտոմեքենա վարելու իրավունքը եղել էր կասեցված։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին վիրավորների ինքնությունը։

«Շումախերչիկի» ձերբակալման տեսանյութ էր հրապարակել նաև ՀՀ Ոստիկանությունը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում