Թրամփը մտադիր է միջուկային հարված հասցնել Քոլանգ լեռան միջուկային օբյեկտին. Իրանցի փորձագետ
ՄիջազգայինԻրանցի փորձագետ Հայալ Մուազզինը գրում է.
«Քոլանգ լեռան միջուկային օբյեկտի ոչնչացումը, որը գտնվում է հսկայական լեռնաշղթայի տակ, անհնար է առանց միջուկային ռումբի օգտագործման։
Վստտահ եղեք. Թրամփը մտադիր է միջուկային հարված հասցնել Քոլանգ լեռանը, թեեւ Քոլանգ լեռան օբյեկտը մեր երկրի քիչ գործող միջուկային օբյեկտներից մեկն է։
Սա կլինի հիստերիկ հարձակում՝ պայմանավորված վախով և այլ տարբերակների բացակայությամբ, որը որևէ էական արդյունք չի տա։ Սակայն, եթե Քոլանգ լեռան օբյեկտը հարվածի ենթարկվի, տարածաշրջանը կդառնա կենդանի դժոխք, և մենք տարածաշրջանը շուռ կտանք Միացյալ Նահանգների գլխին։ Սա անպայման տեղի կունենա։
Ինչպես միշտ նշել եմ, այս իրադարձությունից հետո Իրանը կհայտարարի, որ ունի միջուկային զենք»։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69656

