Զելենսկին կորցրեց Թրամփի վրա ազդելու բացառիկ օղակներից մեկը

Վերլուծություն

Ա­մե­րիկ­յան սե­նա­տոր, Թրամ­փի կար­կա­ռուն թի­մա­կից եւ ըն­կեր Լինդ­սի Գ­րե­հե­մի ա­ռեղծ­վա­ծա­յին մա­հը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=344788&l=am) նե­րա­մե­րիկ­յան հար­թա­կում նաեւ նման վար­կածն է ակ­տի­վո­րեն շրջա­նա­ռութ­յան մեջ դրել. իսկ պա­տա­հա­կա՞ն էր, որ սե­նա­տո­րը մա­հա­ցավ Ուկ­րաի­նա­յից վե­րա­դառ­նա­լուն պես: Ըստ այդմ, ի՞նչ էր նա ա­նում Կիե­ւում: Թե­ման էլ ա­վե­լի թե­ժա­ցավ այն բա­նից հե­տո, երբ օ­րա­կարգ բեր­վեց նման վար­կած, թե Գ­րե­հե­մը կա­րող էր զոհ­վել նաեւ ​​Ուկ­րաի­նա­յում հրթի­ռա­յին հար­վա­ծի հետ­եւան­քով: Ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րը շտա­պե­ցին դա հեր­քել` հա­վաս­տիաց­նե­լով, որ Գ­րե­հե­մը ողջ է հե­ռա­ցել Ոկ­րաի­նա­յից: Ա­սենք նաեւ Թ­րամ­փը հաս­տա­տեց, որ նա մահ­վա­նից քիչ ա­ռաջ է խո­սել սե­նա­տո­րի հետ, ով այդ ժա­մա­նակ ար­դեն վե­րա­դար­ձել էր:

­Բայց փո­խա­րի­նե­լու ե­կավ հա­ջորդ վար­կա­ծը. իսկ բա­ցառ­վո՞ւմ է, որ Գ­րե­հե­մին թու­նա­վո­րեին հենց Կիե­ւում, ինչ­քան էլ որ նրան Զե­լենս­կին ըն­դու­նեց` որ­պես ա­մե­նա­պատ­վա­վոր հյու­րի: Ու այս­տեղ այլ հարց է ա­ռաջ գա­լիս. իսկ ին­չո՞ւ էր Գ­րե­հե­մը մեկ­նել Կիեւ: Ու այս հարցն ու­նի ո­րո­շա­կի նա­խա­պատ­մութ­յու­ն:

­Վեր­ջին ժա­մա­նակ­ներս, ի­հար­կե, Զե­լենս­կին հպար­տա­նում է, թե կա­րո­ղա­ցել է Ռու­սաս­տա­նում ներ­քին «բեն­զի­նա­յին ճգնա­ժամ» ա­ռա­ջաց­նել: Դա, ի­հար­կե, այդ­պես է. կա ճգնա­ժամ, ո­րը փոր­ձում են վե­րա­ծել նաեւ ընդ­հա­նուր քա­ղա­քա­կան ճգնա­ժա­մի: Այ­սինքն, որ նպա­տա­կը Ռու­սաս­տա­նում իշ­խա­նա­փո­խութ­յան հաս­նելն էր, գործ­նա­կա­նում չի էլ թաքց­վում, ա­վե­լին, նաեւ ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան շի­ջա­նակ­ներն են սկսել այդ մա­սին բա­ցա­հայտ խո­սել: Բայց որ­քա­նո՞վ է նման «հե­ղա­փո­խութ­յու­նը» ռեալ: Նախ, «բեն­զի­նա­յին ճգնա­ժա­մը» թեեւ դեռ միան­գա­մայն սուր է, սա­կայն կա­րե­լի է նաեւ նկա­տել, որ այն գա­գաթ­նա­կետն ան­ցել է: Ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րը նաեւ շա­րու­նա­կում են մասշ­տա­բա­յին հար­ձա­կում­նե­րը Ռու­սաս­տա­նի խոր­քա­յին գո­տի­նե­րի վրա, սա­կայն դա եւս հաղ­թա­հա­րե­լի է: Ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, ռու­սա­կան ինչ­պես պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գը, այն­պես էլ հան­րութ­յու­նը կա­մաց–­կա­մաց ա­դապ­տաց­վում են այդ վի­ճա­կին եւ էլ ա­վե­լի կա­դապ­տաց­վեն, ե­թե լի­նեն ռազ­մա­կան հա­ջո­ղութ­յուն­նե­րի մա­սին լու­րեր: Ու նման լու­րեր կան: Նախ, ոչ պա­կաս ծանր հար­ված­ներ են հասց­վում Ուկ­րաի­նա­յի բո­լոր հատ­ված­նե­րին եւ նաեւ Կիե­ւին: Հիմ­նա­կան թի­րախ­նե­րի դե­րում են նաեւ ուկ­րաի­նա­կան նա­վա­հան­գիստ­նե­րը, ո­րը ա­ռա­ջի­կա մեկ­–եր­կու ա­միս­նե­րին կա­րող է լրջա­գույն խնդիր դառ­նալ: Վեր­ջա­պես, բո­լոր ռազ­մա­ճա­կատ­նե­րից գա­լիս են բա­վա­կան նշա­նա­կա­լի ա­ռա­ջըն­թաց­նե­րի մա­սին լու­րեր, ո­րի օ­րի­նակ­նե­րից դար­ձավ Կոնս­տան­տի­նով­կա­յի կար­գի քա­ղա­քի գրա­վու­մը:

Եվ մյուս կող­մից այն, որ Զե­լենս­կին հեր­թա­կան ան­գամ փո­խեց վար­չա­պե­տին ու կա­ռա­վա­րութ­յան կազ­մը, խո­սում է այն մա­սին, որ չնա­յած հե­րո­սա­կան կեց­ված­քին, նրա մոտ ի­րա­կա­նում ստեղծ­վել են խոր­քա­յին խնդիր­ներ: Ե­թե չհա­ջող­վի այս ամ­ռան­–աշ­նան սկզբնե­րին հաս­նել Ռու­սաս­տա­նում իշ­խա­նա­փո­խութ­յան, ա­պա պետք է պատ­րաստ­վի ծայ­րա­հեղ ծանր ձմեռ­վա: Ա­վե­լին, սկսում են լրջա­գույն խնդիր­ներ ի հայտ գալ նաեւ եվ­րո­պա­կան ուղ­ղութ­յամբ: Մի կող­մից, լրջա­գույն սկան­դա­լի մեջ հայտն­վեց Մո­նա­կո­յում, որ­տեղ գոր­ծա­կալ էին ու­ղար­կել` ուկ­րաի­նա­ցի օ­լի­գարխ­նե­րից մե­կի սպա­նութ­յան հա­մար, ու ձա­խող­վե­ցին: Հա­ջոր­դը, եվ­րո­պա­կան երկր­նե­րը մե­կը մյու­սի հե­տե­ւից սկսել են հայ­տա­րա­րել, որ այ­լեւս չեն կա­րող օգ­նել Ուկ­րաի­նա­յին: Ն­ման հայ­տա­րա­րութ­յուն ե­ղավ Հուն­գա­րիա­յից, թե չեն ու­զում զենք կամ զոր­քեր ու­ղար­կել Ուկ­րաի­նա։ Բուլ­ղա­րիան, Նի­դեր­լանդ­նե­րը հայտ­նե­ցին, որ գործ­նա­կա­նում սպա­ռել են ի­րենց կա­րո­ղութ­յուն­նե­րը։ Գեր­մա­նիան հրա­ժար­վում է Ուկ­րաի­նա­յին Taurus եւ Patriot հրթիռ­ներ մա­տա­կա­րա­րե­լուց։  Չե­խիան նշում է, որ ազ­գա­յին բյու­ջեն պետք է հիմ­նա­կա­նում կենտ­րո­նա­նա սե­փա­կան բա­նա­կի ամ­րապնդ­ման վրա, այլ ոչ թե Ուկ­րաի­նա­յի: Լե­հաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ան­ցել են թշնա­մութ­յան դաշտ: Բ­րի­տա­նիան, Ֆ­րան­սիան եւ Ի­տա­լիան ի­րենք ու­նեն բյու­ջե­տա­յին խնդիր­ներ, բայց նաեւ բախ­վել են պաշտ­պա­նա­կան ծախ­սե­րի մե­ծաց­ման անհ­րա­ժեշ­տութ­յա­նը եւ այլն:

Այն տպա­վո­րութ­յունն է, որ Եվ­րո­պան դեռ մտա­ծում է Ռու­սաս­տա­նում «հե­ղա­փո­խութ­յան» մա­սին: Բայց ե­թե դա ձա­խող­վի, եւ Պետ­դու­մա­յի ընտ­րութ­յուն­ներն անց­նեն հան­գիստ, ա­պա, ինչ­պես նաեւ Կիե­ւում են կար­ծում, պետք է սպա­սել Ուկ­րաի­նա­յի հար­ցով հիաս­թա­փութ­յան նոր ա­լի­քի: Ա­ռա­վել եւս, որ Բ­րի­տա­նիա­յում պետք է գա նոր վար­չա­պետ: Մակ­րո­նը հա­ջորդ տա­րի հե­ռա­նա­լու է, Մերցն ու­նի կա­տաստ­րո­ֆիկ ցածր վար­կա­նիշ: Այս ա­մե­նից էլ զատ, ռուս­նե­րը հա­սել են այս պա­տե­րազ­մի խորհր­դա­նիշ դար­ձած Ս­լավ­յանսկ – Կ­րա­մա­տորս­կի մա­տույց­նե­րին եւ աշ­նա­նը կա­րող են նաեւ այն գրա­վել: Ու գու­մա­րած դրան, Թեհ­րա­նը, ին­չի մա­սին ար­դեն բաց տեքս­տով խո­սում է ան­գամ ​​PARS-ը, ա­ռա­ջար­կում է, որ Ռու­սաս­տա­նը կի­րառ­ի Ի­րա­նի օ­րի­նա­կը եւ սկ­սի ընդ­լայ­նել իր հար­ված­նե­րի աշ­խար­հագ­րութ­յու­նը Ուկ­րաի­նա­յից դուրս. մի քա­նի ցու­ցադ­րա­կան հար­ված այն երկր­նե­րին, ո­րոնք ար­դեն գործ­նա­կա­նում բաց պա­տե­րազ­մի մեջ են Ռու­սաս­տա­նի հետ, եւ դա կա­րող է ոչ միայն ո­րոշ «տաք գլուխ­ներ սա­ռեց­նել», այլ նաեւ իր դրա­կան ազ­դե­ցութ­յու­նը կու­նե­նա ներ­ռու­սա­կան հար­թութ­յու­նում` «հե­ղա­փո­խութ­յան» փո­խա­րեն հա­մախմբ­ման տես­քով: Ու ա­սել, որ Ռու­սաս­տա­նի կող­մից հար­ված­նե­րի ներ­կա­յիս սրա­ցում­նե­րը չեն հասց­նի նաեւ դրան, ո՛չ Կիե­ւում եւ ո՛չ էլ Եվ­րո­պա­յում ե­րաշ­խիք­ներ չու­նեն:

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում միակ հույ­սը մնում է Թ­րամ­փը, ո­րին պետք է մի կերպ շա­հագրգ­ռել` իր վրա վերց­նել այն ֆի­նան­սա­վո­րու­մը, ո­րը Եվ­րո­պան կա­րող է դա­դա­րեց­նի կամ չկա­րո­ղա­նա տրա­մադ­րել: Իսկ սե­նա­տոր Գ­րե­հեմն այն քիչ ան­ձան­ցից էր, ով նախ` ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յու­նը ցան­կա­նում էր պահ­պա­նել, եւ երկ­րոր­դը` Թ­րամ­փի վրա ազ­դե­լու հնա­րա­վո­րութ­յուն­ներ ու­ներ:

­Միայն թե Գ­րե­հեմը, որը տար­բեր խոս­տում­ներ էր տվել Կիե­ւում, մա­հա­ցավ տուն վե­րա­դառ­նա­լուն պես: Այս հիմ­քի վրա, ի­հար­կե, կա­րե­լի է տար­բեր «դա­վադ­րութ­յան տե­սութ­յու­ններ» սար­քել, բայց ի­րո­ղութ­յու­նը դրա­նից չի փոխ­վում. Թ­րամ­փի վրա ազ­դե­լու այս բա­ցա­ռիկ օ­ղակ­նե­րից մե­կը Զե­լենս­կին կորց­րեց, եւ դա լավ նշան չէ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում