Սաղիս թիկ-թիկ կշարի. Ինչու է Կառավարական ապարատը վախեցած
ՆերքաղաքականԿառավարական ապարատում եւ պետական հիմնարկներում մի այլ կարգի վախի մթնոլորտ է ձեւաորվել այն բանից հետո, երբ Փաշինյանը Կառավարության նիստերից մեկում հայտարարեց, որ այսուհետ առանց զգուշացնելու է գնալու այցերի: «Հլը զգուշացնելուց հետո, որ գալիս է էլի չեպեներա գտնում, ուր մնաց առանց զգուշացնելու` մեզ սաղիս թիկ-թիկ կշարի»,-ասաց կառավարական աղբյուրը:

