Չեմպիոնություն, երկրի Գավաթ և Չեմպիոնների լիգա. Տիկնիզյանը` նոր մրցաշրջանի սպասելիքների մասին
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը ռուսական «Матч ТВ»-ին տված հարցազրույցում ամփոփել է նոր թիմում անցկացրած մրցաշրջանն ու խոսել ապագա ծրագրերի մասին.
«Ժամանակն աննկատ է թռչում. արդեն մեկ տարի է, ինչ թիմում եմ։ Շատ ուրախ եմ նրանից, թե որքան լավ ընդունեցին ինձ այստեղ։ «Ցրվենա Զվեզդայում» սպասելիքները միայն մեկն են՝ չեմպիոնություն, երկրի Գավաթ և Չեմպիոնների լիգա»։

