Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի հաղթող ուսանողներին

Տնտեսություն

Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր հավաքել «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի հաղթողներին: Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում կայացած մրցույթի արդյունքում շուրջ 200 ուսանող 4 ամիս շարունակ ստացել է ամսական 50,000 ՀՀ դրամ կրթաթոշակ 2025-2026 ուսումնական տարվա համար:

 

«Ամերիաբանկում մենք հավատում ենք, որ երկրի զարգացումը սկսվում է յուրաքանչյուր մարդու զարգացումից։ Մենք ուրախ ենք ուսանողների հետ միասին անցնել այս ճանապարհը, ներդրում ունենալ նրանց զարգացման մեջ, ստեղծել նոր հնարավորություններ մեր երկրի ապագա առաջնորդների համար, միևնույն ժամանակ, սովորել նրանցից ու ոգեշնչվել նրանց գաղափարներով»,- նշել է Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Իրինա Փյուսքյուլյանը:

 

Երկրորդ տարին անընդմեջ Visa ընկերության և «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող մրցույթի ամփոփիչ միջոցառմանը ներկա էին ինչպես այս տարվա շահառուները, այնպես էլ` նախորդ տարվա հաղթող ուսանողները, ՀՀ բուհերի և Ամերիաբանկի ներկայացուցիչներ, խոսնակներ:

 

«Նման ծագրերը ուսանողներին հնարավորություն են տալիս իրենց ուսումնառությունը շարունակել շատ ավելի բարենպաստ պայմաններում: Հայաստանում ֆրանսիական համսլարանից ունենք վեց ուսանող, ովքեր դարձել են ծրագրի շահառու. արդեն հանդիպեցի նրանց և կարող եմ փաստել իրենց  ոգևորվածությունը»,- նշեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի համագործակցությունների և զարգացման գծով տնօրեն Ասյա Մովսիսյանը:

 

Այս մրցույթի նպատակն է միավորել ուսանողներին` ձևավորելով ուսանողական համայնք, ստեղծել հնարավորություններ կրթական, մասնագիտական և անձնային առաջընթացի համար։

 

Ամփոփիչ հանդիպման առանցքում Ա կետն էր՝ այն մեկնարկային կետը, որտեղից սկսվում են նոր հնարավորությունները, կարևոր որոշումները և հաջողության ճանապարհը։ Միջոցառման օրակարգը հագեցած էր. ինտերակտիվ պանելային քննարկում, խաղի միջոցով միմյանց հետ ծանոթացում, խոսնակների հաջողության պատմություններ և այլն:

 

«Պանելային քննարկումը ուղղակի ֆենոմենալ երևույթ էր ինձ համար. այնքան նոր մտքեր, նոր գաղափարներ, նոր խորհուրդներ, որ ցանկացած ուսանողին պետք է, ես վստահ եմ` ոչ միայն այստեղ նստածներին, այլ բոլորին պետք է այդպիսի խոսքեր լսել»,- ասաց միջոցառման մասնակիցներից ուսանող Դավիթ Վանյանը:

 

Պանելային քննարկման ընթացքում առաջարկվում էր 2 պնդում, որոնց օգտին  ուսանողները հնարավորություն ունեին քվեարկելու, ինչից հետո բանախոսները կիսվում էին պնդումների վերաբերյալ իրենց տեսակետերով: Այնուհետև քվեարկությունը կրկնվում էր, ինչը թույլ էր տալիս տեսնել կարծիքների փոփոխության պատկերը` իրական ժամանակում:

 

Պանելային քննարկման խոսնակներն էին Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, Renderforest ընկերության հինադիր և գործադիր տնօրեն Նարեկ Սաֆարյանը և «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը:

 

«Նման միջոցառումների շնորհիվ ուսանողները հնարավորություն են ունենում լսել զարգացումների, փոփոխությունների մասին, հասկանալ` որ ուղղությամբ պետք է աշխատել, ժամանակ տրամադրել, իսկ ժամանակը այն ամենաթանկ ռեսուրսն է, որ ցանկացած մարդ ունի»,- նշեց հաղթող ուսանողներից Ալիկ Պետրոսյանը:

 

Ներկաների հետ իրենց փորձով և հաջողության պատմություններով կիսվեցին նաև դերասան Սոս Ջանիբեկյանը, Ամերիաբանկի Մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը և Ալվարիում ընկերության համահիմնադիր Կարեն Վարդանյանը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում