Կիևում գրանցվել են բալիստիկ հրթիռների մի շարք հարվածներ
ՄիջազգայինԿիևում գրանցվել են բալիստիկ հրթիռների մի շարք հարվածներ: Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է մայրաքաղաքի շրջաններից մեկում գտնվող պահեստում հրդեհի մասին:
Նորից ռուսական հիմնական թիրախների թվում է Օդեսան, որտեղ առավոտյան հարձակումից հետո խիտ սև ծուխ է նկատվել: Ռուսական ուժերը վերջին շաբաթներին գրեթե ամենօրյա ռեժիմով ոչնչացնում են Օդեսայի տարածքի նավահանգստային ենթակառուցվածքները:
Ուկրաինական մոնիթորինգի ալիքները հայտնում են Զապորոժիեի շրջանում, ինչպես նաև Նիկոլաևի և Խարկովի արվարձաններում թիրախների ոչնչացման մասին:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69630

