Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է ԱՄՆ ռազմանավերի վրա եւ խոցել երկու սուպերտանկեր
ՄիջազգայինԵրրորդ գիշերն անընդմեջ ԱՄՆ-ն ռազմական հարվածներ է հասցնում Իրանին: Բնական է, այս գիշեր եւս, ինչպես մինչ այս, անմիջապես հաջորդում է Իրանի պատասխանը:
Բացի արդեն սովորական թիրախներից` տաևրածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներից, Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորմուզի նեղուցում: Իրանական աղբյուրները հայտնում են, որ այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց նեղուցի բաց լինելու մասին, ամերիկյան ռազմանավերի աջակցությամբ մի քանի տանկերներ փորձել են հատել այն: Իրանը հարվածներ է հասցրել ինչպես ամերիկյան նավերին, այնպես էլ` նավթատարներին:
Նավերի վնասների մասին դեռ տվյալներ չկան: Բայց հայտնի է, որ խոցվել է երկու տանկեր: Լուրը հաստատել է նաեւ ԻՀՊԿ-ն` հայտնելով Հորմուզի նեղուցում երկու սուպերտանկերի խոցման մասին: ԻՀՊԿ ռազմածովային ուժերի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ նավերը ենթարկվել են ԱՄՆ սադրանքներին, չեն դադարեցրել են նավարկությունը և անտեսել նախազգուշացումները: Ականապատ տարածքով անցնելու փորձի ժամանակ նավերը հարվածի են ենթարկվել:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69621

