Մերձավոր Արեւելքում աչքի առաջ ձեւավորվեց պատերազմական նոր օջախ
ՄիջազգայինԵվ այսպես, Մերձավոր Արեւելքում, բառացիորեն աչքի առաջ, ձեւավորվեց պատերազմական նոր օջախ:
Ամեն ինչ սկսվեց Սաուդյան Արաբիայից, որը, թերեւս ոչ առանց ԱՄՆ-ի եւ Իսրայելի հրահանգների, երեկ հարվածներ հասցրեց Սանայի քաղաքացիական օդանավակայանին (Տեսանյութ)։
Հուսիթների պատասխանը չուշացավ: «Անսարուլլահը» հրթիռային հարված է հասցրել Սաուդյան Արաբիայի մի շարք օդանավակայաններին, այդ թվում` «Արքա Խալիդ» և «Արքայազն Սուլթան» ավիաբազաներին։
Հարվածները շարունակվել են գործնականում ողջ գիշեր, ընդ որում, հուսիթներն արդեն թիրախավորում են նաեւ այլ ռազմական օբյեկտներ: Ամենակարեւորը, հուսիթները գործնականում փակել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, որը, հաշվի առնելով նաեւ Հորմուզի նեղուցի փակ լինելը, գրեթե անխուսափելի է դարձնում գլոբալ տնտեսկան ճգնաժամը:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69620

