Սպերցյանը` «Ալ Ահլիի» կազմում իր նորամուտի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլիի» կազմում իր նորամուտի խաղում աչքի է ընկել գոլով։
Իր Telegram-ալիքում Սպերցյանը կիսվել է տպավորություններով.
«Շաբաթ օրը կայացավ առաջին ընկերական հանդիպումս «Ալ Ահլիի» կազմում: Հաջողվեց դառնալ գոլի հեղինակ: Սկիզբը դրված է»:
Հիշեցնենք, որ Սպերցյանի տեղափոխության մասին «Կրասնոդարը» պաշտոնապես հայտարարել էր հուլիսի 7-ին: Հայ ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր է կնքել սաուդյան ակումբի հետ։

