Թվայնացված խայտառակություն. Ժաննա Անդրեասյանի հերթական կրթական ձախողումը

Ներքաղաքական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ հերթական անգամ հանրությանը ներկայացրեց «բարեփոխում», որը գործնականում վերածվեց կրթական խայտառակության։

ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաստատվել էր մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության նոր կարգը, որը ներկայացվում էր որպես ժամանակակից, թվայնացված եւ քաղաքացիների կյանքը հեշտացնող համակարգ։ Նախարարությունը հայտարարում էր, թե կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաները փոխկապակցվել են, դիմորդների տվյալներն ու փաստաթղթերը ներբեռնվելու են ինքնաշխատ եղանակով, իսկ ամբողջ գործընթացը կատարվելու է միասնական թվային հարթակում։

Թղթի վրա ամեն ինչ գեղեցիկ էր։ Սակայն իրականությունը, ինչպես արդեն բազմիցս եղել է այս իշխանությունների «բարեփոխումների» դեպքում, բոլորովին այլ պատկեր ցույց տվեց։

Համակարգի գործարկման հենց առաջին ժամերին ծնողները բախվեցին անհավատալի իրավիճակների։ Շատերի համար պարզվեց, որ պետական տվյալների բազայում իրենց երեխաները... պարզապես գոյություն չունեն։

«Այսօր առավոտյան ժամը 9։00-ին երեխայիս գրանցելիս բացահայտեցի, որ նման անուն-ազգանունով երեխա չունեմ, մինչդեռ 16 տարի նրան մեծացրել եմ»,- գրել է ծնողներից մեկը։

Մյուսը նշում է. «Ես անգամ չեմ հասել երեխային նույնականացնելու փուլին։ Խնդրում եմ՝ պատասխանատուները մի փոքր հետամուտ լինեն իրենց իսկ ստեղծած ծրագրին, որպեսզի կարողանանք ժամանակին գրանցվել»։

Սոցիալական ցանցերում դժգոհությունների ալիքը ժամերի ընթացքում դարձավ զանգվածային. «MyEmis-ով աղջկաս ՀԾՀ-ն բացեց, բայց իմ տվյալները չկան, հետո գրում է, որ 18 տարին լրացած անձանց մուտքը արգելվում է, մինչդեռ աղջիկս 14 տարեկան է», «Գրանցվելիս պարզվում է, որ այդ տարիքի երեխա չունես», «Էջը կիսատ է բացվում, մասնագիտությունը հնարավոր չէ ընտրել, փաստաթղթերը չի բեռնում»:

«Տվյալները չեն գտնվել», «Խնդրում ենք վերստուգել տվյալները եւ փորձել կրկին»՝ այս հաղորդագրություններն էին հերթով ստանում քաղաքացիները, մինչդեռ նախարարության հրապարակած հեռախոսահամարները, նրանց խոսքով, պարզապես չէին պատասխանում։

Խնդիրը միայն տեխնիկական չէ։ Այն նաեւ կազմակերպչական խայտառակ ձախողում է։

ԿԳՄՍ նախարարի թիվ 29-Ն հրամանը ստորագրվել է հունիսի 25-ին, սակայն պաշտոնապես հրապարակվել է միայն հունիսի 30-ին՝ ընդունելության մեկնարկից ընդամենը տասը օր առաջ։ Այդ ընթացքում ո՛չ քաղաքացիները, ո՛չ քոլեջները, ըստ բազմաթիվ արձագանքների, չեն հասցրել պատշաճ պատրաստվել նոր համակարգին։

Ավելին՝ ծնողները բարձրացնում են նաեւ տրամաբանական հարցեր։ Եթե հայտագրումն ավարտվում է հուլիսի 24-ին, իսկ հաջորդ օրվանից արդեն սկսվում են ընդունելության քննությունները, ինչպե՞ս պետք է վերջին օրը հայտագրված դիմորդը հասցնի տեղեկանալ քննության օրվա մասին, եթե, ինչպես հենց քոլեջներն են ասում, դրա մասին տեղեկացվում են 3-5 օր հետո։

Դժգոհ են նաեւ հենց ուսումնական հաստատությունները։ Քոլեջների ներկայացուցիչները նշում են, որ նույնիսկ իրենք չեն կարողանում հետեւել դիմորդների գրանցման ընթացքին, քանի որ համակարգը լիարժեք չի աշխատում։

Առանձին խնդիր է նաեւ չափահաս դիմորդների ընդունելությունը։ Համակարգը, ըստ քաղաքացիների, թույլ չի տալիս, որ 18 տարին լրացած անձը սեփական անունից դիմի քոլեջ ընդունվելու համար՝ անընդհատ պահանջելով ծնողի տվյալներ կամ հայտարարելով, որ տվյալները չեն համադրվում։

Այս ամենը տեղի է ունենում այն դեպքում, երբ նախարարությունը խոսում էր թվայնացման, արդյունավետության եւ գործընթացների պարզեցման մասին։ Փոխարենը քաղաքացիները ստացան չաշխատող հարթակ, անհասանելի պատասխանատուներ, աննպատակ կորցրած ժամանակ եւ լիակատար անորոշություն։

Սա առաջին դեպքը չէ, երբ Ժաննա Անդրեասյանի ղեկավարած նախարարության հերթական «բարեփոխումը» վերածվում է տեխնիկական եւ կառավարչական ձախողման։ Սակայն այս անգամ դրա գինը վճարում են հազարավոր դիմորդներ եւ նրանց ծնողները, որոնք պարզապես ցանկանում էին ժամանակին գրանցվել քոլեջ ընդունվելու համար։

Հարցը մնում է բաց՝ եթե նախարարությունը չէր ապահովել համակարգի լիարժեք աշխատանքը, ինչո՞ւ էր այն գործարկվում ընդունելության մեկնարկի օրը՝ քաղաքացիներին դարձնելով հերթական չստուգված փորձարկման մասնակից։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում