Թեղուտի հանքը նոր սեփականատեր ունի. Ազատություն

Տնտեսություն

Թեղուտի պղնձի, մոլիբդենի հանքավայրը վաճառելու գործարքը ՎՏԲ-ն ավարտել է, հանքն ունի նոր սեփականատեր։ Շուրջ 8 տարի չկատարած վարկային պարտավորությունների դիմաց «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերն անցել էին ռուսական բանկին։ Գարնանը ռուսական կողմը հայտնել էր, որ մոտ է պղնձի արտադրությամբ զբաղվող օբյեկտի վաճառքին։ Հայաստանի բանկային համակարգի նախկին ներկայացուցիչներից մեկը վերջերս բանկից ըստ էության ժառանգել է «Թեղուտ»-ի պարտքը ու վաճառել այլ անձի, ում անունը չի հրապարակվում։

 

Թեղուտի հանքավայրը երկրորդն է Հայաստանում պղնձի ու մոլիբդենի պաշարներով, գնահատված պաշարները հասնում են 450 մլն տոննա հանքաքարի։ Թեղուտում կա նաև լեռնահարստացման կոմբինատ, որ շահագործման հանձնվեց ավելի քան 10 տարի առաջ։ Հանքը շահագործում էր «Վալլեքս գրուպ» ընկերությունը, որի սեփականատերը գործարար Վալերի Մեջլումյանն էր։ 2018-ին հայտնի դարձավ, որ «Վալլեքս գրուպ»-ը չի կարողանում մարել ՎՏԲ-ից վերցրած վարկային պարտավորությունները, ու 380 մլն դոլար պարտքի դիմաց հանքն անցավ ռուսական պետական մասնակցությամբ ՎՏԲ բանկին։ Այժմ, ըստ իրական շահառուների հայտարարագրի, «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 49.95 տոկոսը պատկանում է ՎՏԲ-ին, ընկերության բաժնետերերի ցանկում են նաև Նորիկ Պետրոսյանն ու Ռուսաստանի քաղաքացի Պավել Կորիչնևը։ ՎՏԲ-ն այս ընթացքում ընկերությունը վաճառելու մտադրության մասին էր հայտնել, քանի որ ինչպես նախկին տնօրենն էր ասել, բանկը չի կարող հանք շահագործել։

 

Այս տարվա ապրիլի 22-ին ՎՏԲ բանկի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոստինը հայտարարեց, թե բանկը պղնձի հանքավայրի վաճառքի վերջին փուլում է։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների՝ «Թեղուտ»-ի բաժնետոմսերի ձեռքբերմամբ հետաքրքրված էր Կոնստանտին Սոկոլովը, ով հայկական բիզնեսում ավելի հայտնի է որպես հեռահաղորդակցության օպերատոր «Վիվա Արմենիա»-ի սեփականատեր։

 

ՄՊՀ-ն հավանություն է տվել Թեղուտի գործարքին

Հունիսի 11-ին Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով է դիմել «Կուպրար ՌԱ» ընկերությունը՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը ձեռք բերելու թույլտվություն ստանալու դիմումով (իրավաբանորեն գործընթացը կոչվում է համակենտրոնացման թույլտվություն)։ Հուլիսի 7-ին հանձնաժողովը բավարարել է դիմումն ու թույլատրել է «Կուպրար ՌԱ»-ի ու «Թեղուտ»-ի համակենտրոնացումը։ Հանձնաժողովը չի հրապարակել տեղեկություններ «Կուպրար ՌԱ»-ի բաժնետերերի, ընկերության ակտիվների, հասույթի չափի մասին։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում «Կուպրար ՌԱ»-ն դեռ չի ներկայացրել իրական շահառուի մասին տեղեկություններ։ Ըստ ռեգիստրի՝ ընկերությունը հիմնադրել է այս տարվա փետրվարին Սերգեյ Վիրաբյանը, ով եղել է նաև ընկերության տնօրենը, վերջինս մինչև հունիսի 5-ը եղել է նաև «Կուպրար ՌԱ»-ի միակ բաժնետերը։

 

Աղբյուրը՝ azatutyun.am

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում