ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ Մ20 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵԱ-Ի ԹԻՄԱՅԻՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՐՐՈՐԴՆ Է
ՍպորտՀյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում ավարտվել է Ազատ ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը նվաճեց 6 մեդալ, որից 2 արծաթե և 4 բրոնզե։ Թիմային պայքարում մեր երկրի հավաքականը գրավեց երրորդ տեղը։
Արծաթե մեդալ են նվաճել
ՌԱԶՄԻԿ ԵՓՐԵՄՅԱՆԸ 86 կգ և ԱՐԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ 65 կգ։
Իսկ բրոնզե մեդալի են արժանացել ՍԱՇԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 57 կգ, ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ 61 կգ, ՆԱՐԵԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ 79 կգ և ՀԵՆՐԻԿ ՀԱՅԿՅԱՆԸ 125 կգ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

