Արտահանման փոխարինում՝ հայկական ձևով

Տնտեսություն

Մի կողմ թողնելով հայկական գյուղատնտեսական արտադրանքի ռուսական շուկա ներմուծման սահմանափակման քաղաքական իսկական պատճառները՝ հարկ է արձանագրել, որ մոտակա հեռանկարում Հայաստանի տնտեսության զարգացման մեջ վերջնական արդյունքում կլինի բացասական հաշվեմնացորդ: Ու թեև նախազգուշացնող առաջին զանգերը հնչեցին այս տարվա ապրիլին, երբ «Ռոսպոտրեբնադզորը» (Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայություն) հայտարարեց «Ջերմուկ» հայկական հանքային ջրի խմբաքանակի մի մասի վաճառքի ժամանակավոր արգելքի մասին, միջադեպը Հայաստանի իշխանությունների համար լուրջ վերլուծության առարկա  չդարձավ:

Մեկնաբանելով սահմանափակումներ մտցնելը՝ Հայաստանի գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Աշոտ Հարությունյանը նշեց, որ գյուղատնտեսական արտադրանքի մեծաքանակ գնման և արտահանման հետ կապված խնդիրները կարող են հանգեցնել լուրջ հետևանքների։ «Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պետք է վարել գրագետ բանակցություններ, ճիշտ կարգավորել ծագող հարցերը և գլխավորը՝ չկորցնել ընկերներին,– համարում է նա։– Իրավիճակը ոչ թե պարզապես բարդ է, այլ ծանր է, իսկ նրա հետևանքները ոչ պակաս զգալի կլինեն։ Շատ ձեռնարկատերեր, հատկապես՝ փոքր ու միջին գյուղատնտեսական բիզնեսի ներկայացուցիչները, արդեն իսկ բախվել են լուրջ խնդիրների և պարտքային պարտավորությունների։ Այսպես վերաբերվել  տնտեսությանը անթույլատրելի է»։

Սակայն Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի վերջերս մոտ 50 միլիոն եվրոյի ֆինանսական օգնություն տալու խոստումների ֆոնին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անմիջապես հայտարարեց գյուղացիների և արտահանողների կրած վնասների մի մասի փոխհատուցման մասին, մոտավորապես  5,4 միլիոն եվրո ընդհանուր գումարով։ Ավելի ուշ սրան ավելացավ ևս 10 միլիոն եվրո։ «Միաժամանակ Ռուսաստան ներմուծման համար արգելված հայկական ապրանքների առաջին խմբաքանակն ուղարկվել է այլ երկրներ։ Մի շարք գործարար պատվիրակություններ արդեն աշխատում են դրա վրա։ Վարդերի առաջին և  բանջարեղենի առաջին խմբաքանակները արդեն դուրս են եկել։ Տեղ կհասնեն, հետո կասեմ՝ որ երկրներ։ Եվ ոչ մի ապրանք չի մնալու, ոչ մի անգամ»,– հայտարարեց վարչապետը՝ խոսելով Վրաստան, Հունաստան, Ուկրաինա և Ղազախստան արտահանման մասին։ Իսկ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի տեղակալ Վահան Կոստանյանը նույնիսկ հույս հայտնեց մոտ ապագայում որոշ ապրանքների Ադրբեջան մատակարարման մեկնարկի վերաբերյալ։

Իր կողմից էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց, որ հանրապետությունը մտադիր է մինչև 2026 թվականի վերջը հայրենական արտադրանքի Եվրամիության երկրներ արտահանման ծավալը ավելացնել չորս-հինգ անգամ: «Եվ այս պրոցեսը շարունակական է, և մենք ակնկալում ենք շատ ավելի մեծ ծավալներ»,– նշեց նա: Ասվածն ապացուցելու համար «Գյոռբագյոռ» մականունով հայտնի Արծրուն Հովհաննիսյանը սոցցանցում զետեղել է մի հետաքրքիր լուսանկար՝ «Հայկական «Չանախ» պանրով մեր բեռնատարներն արդեն Շվեյցարիայի սահմանին են» մակագրությամբ։ Նա սովոր է ստել դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակներից, երբ Շուշիի հանձնումից հետո սոցցանցում լուսանկար դրեց քաղաքի ֆոնին՝ «Այստեղ ամեն ինչ հանգիստ է: Մենք Շուշիի սրտում ենք» մակագրությամբ։ Նոր լուսանկարում ամենից շատ զարմացնում է ոչ թե նրա կերպարանքը մեծ բեռնատարի ֆոնին, այլ այն, որ ներսում պանրի գլուխներով դարակների վրա լիակատար հակասանիտարություն է տիրում, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: Ինչպես, ի դեպ, նաև եվրասիական ԳՕՍՏ-երին:

Ի դեպ, Եվրամիությունը խոստացավ աջակցել «Ռուսաստանի որոշումներից տուժած Հայաստանի տնտեսությանը» և մասնավորապես ծաղկի արդյունաբերությանը: Օրինակ, Լիտվային առաջարկել 9000 վարդի կոկոն և կազմակերպել առևտրի շուկաների միջոցով ծաղիկների խմբաքանակի առաքում Նիդեռլանդներ: Մնում է միայն հուսալ, որ խոսքը կակաչների մասին չէ, այլապես գործողությունը սկզբից ևեթ կձախողվի: ԵՄ աջակցության շրջանակներում 9500 ծաղիկ արդեն իբր հասել է Ուկրաինա, իսկ մոտ ժամանակներս այնտեղ կուղարկվի երկրորդ խմբաքանակը՝ ծաղիկների նույն քանակությամբ: Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը օրերս հայտարարեց, որ սոցիալական ցանցերում արդեն տարածվում են տեսահոլովակներ, որոնցում ծաղկի խանութների տերերը ցուցադրում են ստացված հայկական ծաղիկները և հայտարարում են դրանց վաճառքի մեկնարկի մասին: Իսկ այդ նույն ժամանակ հայ ծաղկավաճառները ուղիղ սահմանին են դեն նետում իրենց թառամած արտադրանքը՝ նշելով, որ հիմա հենց Հայաստանում էլ անհնար է ծաղիկ վաճառել նույնիսկ 200 դրամով։ Եվ սա այն դեպքում, երբ տարեկան Ռուսաստան էին առաքվում մոտ 1 միլիարդ վարդեր, հերբերաներ, մեխակներ ու կակաչներ՝ 30-50 միլիոն դոլար արժողությամբ։ Խնդիրներ ունեն ոչ միայն փոքր ջերմոցների տերերը, այլև խոշոր ընկերությունները, ինչպիսին է, օրինակ, «Սպայկան», որը Ռուսաստան է մատակարարում լոլիկ, վարունգ, տաքդեղ, ծիրան, դեղձ, խաղող, կեռաս, խնձոր և այլ սեզոնային մրգեր։ Այսօր այս խոշոր լոգիստիկ օպերատորի շուտ փչացող արտադրանքով բեռնատարները խրված են «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետում։

Աշոտ Հարությունյանի կարծիքով՝ պետությունը պետք է ապահովի արտադրանքի իրացումը, և չափազանց կարևոր է գործընթացը կազմակերպել այնպես, որ արտադրողները կարողանան այն վաճառել թեկուզ ինքնարժեքի համեմատ նվազագույն շահույթով։ «Այդ դեպքում քաղաքի բնակիչները կստանան որակյալ գյուղատնտեսական արտադրանք, իսկ գյուղացիները թեկուզ փոքր, բայց ամեն դեպքում եկամուտ, որը կօգնի նրանց գոյատևել ներկայիս անբնականոն իրավիճակում։ Հակառակ դեպքում բերքը պարզապես կմնա ծառերի ու թփերի վրա, քանի որ գյուղացիները չեն կարողանա կրել լրացուցիչ ծախսեր առանց որևէ փոխհատուցման ու եկամտի, երբ նույնիսկ ծախսերը չեն ծածկվում»,- նշեց նա։

Սակայն տեղական շուկայում չգիտես ինչու գնագոյացման այլ կանոններ գործեցին։ Մրգերի գինը կտրուկ աճեց՝ հիշեցնելով հայկական անշարժ գույքի վարձակալության շուկայի պատկերը 2022 թվականին վերաբնակիչների (ռելոկանտ) հորդելու ժամանակ։ Ագահությունից թե հայրենի կառավարությունից կամ Ռուսաստանից վիրավորանքից (ամեն մեկն իր մեկնակերպն ունի), այսօր սեզոնային մրգերի գները ավելի բարձր են, քան Մոսկվայում։ Մասնավորապես, տեղական շուկայում ծիրանի մեկ կիլոգրամը արժե երկու-երեք հազար դրամ կամ 500-700 ռուբլի։ Բուն հայկական արտադրանքի համար երկրի ներսում սա չլսված թանկ է։

«Այժմ մենք գտնվում ենք ռազմավարական ընտրության փուլում։ Պղպեղը փչանում է, վարդերը փչանում են, կառավարությունը կվճարի դրա համար։ Բայց  արդյունքում Հայաստանում պղպեղի արտադրությունը կաճի և արտահանումը նույնպես կաճի։ Հայաստանի կառավարությունը կվճարի երկրի գյուղացիներին այն բերքի համար, որը չի հաջողվել արտահանել Ռուսաստան Մոսկվայի կողմից սահմանափակումներ մտցնելու պատճառով»,– հայտարարեց Փաշինյանը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քարոզարշավի ընթացքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ Սակայն, ինչպես ակնհայտ դարձավ, մի քանի անգամ աճեց ոչ թե պտուղ-բանջարեղենի արտադրությունը, այլ դրանց գները։ Ինչ վերաբերում է արտահանմանը, այստեղ նույնպես շատ հարցեր կան։ Այսպես, հարևան Թուրքիան խոստացել է 1 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն, բայց դա միակողմանի խաղ կլինի նույն դարպասին՝ հարստացնելով նրա տնտեսությունը հայկական շուկայում թուրքական արտադրանքի ճնշող ազդեցության հաշվին, այդ թվում՝ անհամ լոլիկի՝ տեղական հյութալի տեսակների փոխարեն։ Հայ ապրանքարտադրողը պարզապես չի  դիմանա մրցակցությանը։

Հայ փորձագետների կարծիքով՝ ռուսական շուկայի փակումից Հայաստանի կորուստները կարող են տատանվել ամսական 10-ից մինչև 22 միլիոն դոլարի սահմաններում: Միայն 2025 թվականի առաջին կեսին Հայաստանը Ռուսաստան է արտահանել սահմանափակման տակ ընկած տեսականուց 240 միլիոն դոլարի գյուղատնտեսական արտադրանք: Ընդ որում, ապրանքների ընդհանուր արտահանումը գնահատվում է 700 միլիոն դոլար: Ռուսական շուկային բաժին է ընկել հայկական բանջարեղենի ամբողջ արտահանման մինչև 98 %-ը և մրգերի մոտ 90 %-ը: Զգալի գումարներ են բերել թարմ տաքդեղը, լոլիկը, կորիզավոր արտադրանքը, կանաչիները: Բայց Փաշինյանը համոզված է, որ Հայաստանը չպետք է կախված լինի արտահանման մեկ ուղղությունից, և այսօր շեշտը դրվում է շուկաների դիվերսիֆիկացման վրա:

Սակայն այս խնդրի լուծման մոտեցումն ինքնին ոչ միայն զարմանք, այլև վեճեր է հարուցում։ Օրինակ՝ էկոնոմիկայի նախարարը համարում է, որ Հայաստանի ինտենսիվ այգիները բացարձակապես նույնական են Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ինտենսիվ այգիներին։ Հայաստանի ջերմոցային տնտեսությունները այնպիսին են, ինչպիսին Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում կամ Գերմանիայում։ Իսկ Հայաստանում աճեցված ելակը ճիշտ այնպիսին է, ինչ Ֆրանսիայում։ «Այս ամենը աճեցվում է նույն տեխնոլոգիաների, նույն սարքավորումների, նույն սածիլների օգտագործմամբ։ Ոչինչ նրանց տարբեր չի դարձնում»,– համարում է նա։ Բայց արդյո՞ք նա կհամարձակվի այս արտահայտությունն արտաբերել Հոլանդիայում՝ այնտեղ հայկական կակաչներ մատակարարելիս։ Կարծում եմ, որ հոլանդացիները նրան արագ կբացատրեն, թե որն է տարբեր աշխարհագրական լայնությունների ու երկրների ծաղիկների միջև տարբերությունը։

Այստեղ ոչ պակաս կարևոր դեր են խաղում նաև ավանդույթները: Այն ապրանքները, որոնք այժմ հնարավոր չէ վաճառել Ռուսաստանում, հազիվ թե հաջողվի հայ արտադրողներին անմիջապես իրացնել Եվրոպայում։ Եվրոպական շուկայում մեծ անուն ձեռք բերելու համար անհրաժեշտ է ապրանքանիշի զարգացում, ինչը պահանջում է ֆինանսական մեծ ծախսեր գովազդի վրա: Մոտ 15 տարի առաջ արդեն նախաձեռնվեցին փորձեր ներկայացնելու տեղական արտադրանքը “Made in Armenia” («Արտադրված է Հայաստանում») պիտակով մոտիկ և հեռու արտասահմանում, սակայն նախագիծը լայն աջակցություն չստացավ նույնիսկ մեր հայրենակիցների շրջանում:

Չէ՞ որ եվրոպական երկրներն ունեն իրենց հաստատած կապերը և ժամանակով  փորձված մատակարարները մոտակա աշխարհագրության շառավղի մեջ։ Հայաստանի համար նոր լոգիստիկան կհանգեցնի արտադրանի թանկացմանը, ինչը ձեռնտու չէ վերջնական սպառողին։ Բացի այդ, եվրոպական չափանիշները տարբերվում են ԱՊՀ-ում օգտագործվողներից։ Սա՝ համառոտ «շուկաների դիվերսիֆիկացիայի կարևորության» մասին, որին ապավինում է Հայաստանի կառավարությունը։ Իսկ ըստ էության, «թավշյա» թիմը հայ մատակարարներին կփոխհատուցի իր սեփական ձախողումների համար՝ ԵՄ-ի և պետական ​​բյուջեի ողորմություններից, որն առանց դրա էլ ճեղքվում է անհամաչափ և ոչ պետքական ծախսերից։

Ժողովրդի մեջ Հայաստանի նոր տնտեսական քաղաքականությունն ավելի պարզ կերպով են անվանում՝ «արտահանման փոխարինում հայկական ձևով», քանի որ հայրենական ծաղիկները, ձուկը, կոնյակը, գինին, հանքային ջուրը, բանջարեղենը, մրգերը և չրերը, դժվար թե գրկաբաց ընդունվեն եվրոպական շուկաներում՝ չնայած Եվրամիության ղեկավարության կողմից աջակցության մասին հավաստիացումներին: Փոխարենը «թավշյա» կառավարության հերթական ձախողումների համար կվճարի շարքային հարկատուն, որի գրպանից Փաշինյանը պատրաստվում է «վճարել Մոսկվա չթույլատրված յուրաքանչյուր պղպեղի համար»: Դե ինչ, վերջին ութ տարիների կտրվածքով խնդրի այսպիսի լուծումը նորություն չէ Հայաստանի համար։

Սերգեյ Տիգրանյան

 

Լուսանկարում՝

Ժողովրդի մեջ Հայաստանի նոր տնտեսական քաղաքականությունն ավելի պարզ կերպով են անվանում՝ «արտահանման փոխարինում հայկական ձևով», քանի որ հայրենական ծաղիկները, ձուկը, կոնյակը, գինին, հանքային ջուրը, բանջարեղենը, մրգերը և չրերը դժվար թե գրկաբաց ընդունվեն եվրոպական շուկաներում:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում