Լեգենդար զորապետի հոբելյանը

Վերլուծություն

2026 թվականի հուլիսի 16-ին լրանում է հրաշալի մարդ, ականավոր զորապետ, Հայաստանի երրորդ հանրապետության ազգային բանակի լեգենդար հիմնադիր, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան 90-ամյակը։

 

Նորատ Գրիգորևիչի ծնողները, որոնք ծնունդով Կարսից և Տարոնից էին, Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայոց ցեղասպանության զոհեր էին։ Նրանք փրկվեցին Կովկասյան ճակատի զորամասերի պաշտպանությամբ և 1920-ական թվականներին հաստատվել էին Վլադիկովկասում։ Հայրը աշխատանքի տեղավորվեց «Կավցինկ» գործարանում, իսկ մայրը հոգում էր ընտանիքի հոգսերը։

 

Իսկ Վլադիկովկասում, որը խորհրդային տարիներին անվանափոխվել էր Օրջոնիկիձեի՝ Հյուսիսային Օսիայի վարչական կենտրոնի կարգավիճակով, 1936 թվականի հուլիսի 16-ին լույս աշխարհ է գալիս ապագա գեներալը՝ Նորատ Գրիգորի Տեր-Գրիգորյանցը։ «Իմ Նորատ անունը հակառակ կողմից կարդացվում է Տարոն։ Այսպես է կոչվում այն ​​գավառը, որտեղից իմ ծնողներն են ծագումով»,– պատմում է Նորատ Գրիգորևիչը:

 

Նորատը լավ է ավարտել հայրենի քաղաքի № 20 դպրոցը՝ միաժամանակ հասցնելով երկու տարի բանվոր աշխատել աղյուս-կղմինդրի գործարանում և շատ կարճ ժամանակով՝ որպես ճանապարհաշինարար Սադոն ավանի հանքավարչությունում։

 

Մինչև խորհրդային բանակ զորակոչվելը նա մոտ մեկ տարի շարունակեց աշխատել որպես ճանապարհաշինարար և հասցրեց նույնիսկ մեկ-երկու ամիս նստել բեռնատարի ղեկի առաջ։ Բայց նույնիսկ այս ոչ մեծ փորձը ժամկետային ծառայության տարիներին թույլ տվեց նրան առաջխաղացում ունենալ մինչև ավտոմոբիլ վարելու ավագ հրահանգիչ։ Զորացրվելով 1957 թվականի դեկտեմբերին՝ նա կատարում  է գիտակցված ընտրություն. ընդունվում է Ուլյանովսկի Լենինի անվան գվարդիական տանկային ուսումնարան։ Կարգապահ լինելու և կազմակերպչական ունակությունների համար կուրսանտ Տեր-Գրիգորյանցին նշանակում են վաշտի ավագ։

 

1960 թվականին գերազանցությամբ ավարտելով ուսումնարանը՝ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգում յոթ տարվա ծառայության ընթացքում նա անցավ հետախուզական դասակի ջոկատի հրամանատարից մինչև տանկային վաշտի հրամանատարի ճանապարհը։ 1967 թվականին նրան՝ արդեն որպես տանկային գումարտակի շտաբի պետի՝ տեղափոխում են Անդրբայկալյան զինվորական օկրուգ՝ Կյախտա քաղաք։ Իսկ այնտեղ հայտնվեց նա խորհրդա-չինական սահմանին առաջացած բարդություններից հետո։ Ժամանակ չկորցնելով՝ նա հաջողությամբ ավարտում է Մոսկվայի մոտ գտնվող «Վիստրել» («Выстрел») բարձրագույն սպայական դասընթացները՝ կրկին գերազանցությամբ։

 

1970 թվականի օգոստոսին Տեր-Գրիգորյանցն արդեն Մոսկվայի մարշալ Մալինովսկու անվան զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի ունկնդիր էր։ Ուսումը ակադեմիայում գերազանցությամբ ավարտելուց հետո նա հինգ տարի ծառայում է Հունգարիայում զորքերի հարավային խմբում՝ հետևյալ պաշտոններում՝ գվարդիական տանկային գնդի հրամանատար, շտաբի պետ-գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարի առաջին տեղակալ, դիվիզիայի հրամանատար։

 

1978 թվականին Տեր-Գրիգորյանցն արդեն գեներալ-մայորի կոչումով կրկին Մոսկվայում էր։ Այժմ  նա ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ունկնդիր էր։ Եվ կրկին դիպլոմ գերազանցությամբ։ 1980 թվականի հունիսին Կարմիր դրոշի Թուրքեստանի ռազմական օկրուգում նա նշանակվում է զորքերի հրամանատարի առաջին տեղակալ։ Նույն թվականին նա գլխավորում է օկրուգի օպերատիվ խումբը, բայց արդեն Քաբուլում։ 1981 թվականի հունիսին Նորատ Տեր-Գրիգորյանցը ստանձնում է 40-րդ բանակի շտաբի պետի-հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը Աֆղանստանում։

 

1982 թվականի մարտին Աֆղանստանի նախագահ Բաբրակ Կարմալը թախանձանգին խնդրանքով դիմում է Մոսկվային՝ պահանջելով ջախջախել Ահմադ Շահ Մասուդի ջոկատները խորհրդային զորքերի ուժերով։

 

Մայիսի 16-ի գիշերը սկսվեց Փանջշերի 5-րդ գործողությունը... և ինչպես ցույց տվեց ժամանակը՝ Ահմադ Շահի դեմ ուղղված բոլոր ինը գործողություններից ամենահաջողը։  Գեներալ-մայոր Վիկտոր Երմակովին նշանակելով 40-րդ բանակի հրամանատար՝ Մոսկվան, այնուամենայնիվ, գործողության ղեկավարումը վստահեց աֆղանական գործերում ավելի փորձառու սպայի՝ բանակի շտաբի պետ Տեր-Գրիգորյանցին։

 

Երմակովն ինքը շատ ավելի պերճախոս է.

«Երբ ես ժամանեցի բանակը ստանձնելու, գործողությունն արդեն մշակվում էր։ Մշակումը կատարում էր բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Տեր-Գրիգորյանցը։ Գործողությունը հաջող անցավ. մենք գրավեցինք բազմաթիվ պահեստներ, շատ զենքեր,  շատ բաներ մայրուղիներում կողոպտված ավարից։ Մարտում վիրավորվեց նաև Ահմադ Շահը, բայց գերազանց կողմնորոշվելով տեղանքում՝ կարողացավ հեռանալ գաղտնի արահետներով»։

 

Բանակի հետախուզական ստորաբաժանումները ժամանակին և գրեթե առանց կորուստների գրավեցին Փանջշերի հովտի մուտքի վերևում գտնվող հրամանատարական տիրապետող բարձունքները, որը կոչվում էր Հինգ առյուծների կիրճ: Իսկ մայիսի 17-ի գիշերը մոտոհրաձգային գունդը հետախույզների աջակցությամբ գրավեց է՛լ ավելի կարևոր բարձունքներ՝ հովտի մուտքից մինչև 10 կիլոմետր խորությամբ, և ամրացավ դրանց վրա... Լուսաբացին 40-րդ բանակի զորամասերը և Աֆղանստանի կառավարական զորքերի ստորաբաժանումները (գործողությանը մասնակցում էր մոտավորապես 12,000 մարդ, որոնցից 4,200-ը՝ որպես «մարտավարական օդային դեսանտներ») հարված հասցրին Ահմադ Շահի ուժերին՝ ցրելով նրա ջոկատները:

 

Ահմադ Շահ Մասուդի ուժերին զգալի կորուստ հասցնելուց հետո հունիսի սկզբին խորհրդային և աֆղանական զորքերը, կատարելով իրենց մարտական ​​խնդիրը, սկսեցին նահանջել դեպի իրենց մշտական տեղաբաշխման կետեր՝ Փանջշերի առանձին կետերում թողնելով աֆղանական կայազորների առաջակալ զորամասեր։ Տեր-Գրիգորյանցի գլխավորությամբ հաջող ռազմական գործողությունները Ահմադ Շահին ստիպեցին համաձայնվել զինադադարի։ Քանի դեռ ութ ամիսների ընթացքում խորհրդային և աֆղանական զորքերը կանգնած էին Փանջշերում, Խորհրդային Միության սահմանից մինչև Քաբուլ տանող ճանապարհով, որը դեռևս վերահսկվում էր մոջահեդների կողմից, հանգիստ անցնում էին ռուսական և աֆղանական կառավարական զորքերի շարասյուները։

 

Փանջշերի գործողության համար Նորատ Տեր-Գրիգորյանցը ներկայացվեց Խորհրդային Միության հերոսի կոչմանը։ Սակայն հերոսի աստղը բաժին ընկավ Թուրքեստանի ռազմական օկրուգի հրամանատարին։ Տեր-Գրիգորյանցի ռազմական սխրանքը հայրենիքը գնահատեց երկրի բարձրագույն շքանշանով՝ Լենինի շքանշանով։

 

1985 թվականին Տեր-Գրիգորյանցին շնորհվեց գեներալ-լեյտենանտի կոչումը։ Այդ ժամանակ, Լենինի շքանշանից բացի, նրա կուրծքը զարդարում էին Կարմիր դրոշի երկու շքանշան, Կարմիր աստղի շքանշան և «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին  ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան։ Նաև 20 մեդալ՝ ԽՍՀՄ-ի, Հունգարիայի, Մոնղոլիայի, Կուբայի, Աֆղանստանի։ «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» 2-րդ աստիճանի շքանշանով նա պարգևատրվելու էր 1988 թվականին։

 

1991 թվականին Նորատ Տեր-Գրիգորյանցը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից ստացավ հրավեր՝ ստեղծելու անկախ պետության նոր բանակ։ Չնայած այն բանին, որ գեներալ-լեյտենանտը 55 տարեկան էր, թույլտվություն ուներ երկարաձգելու իր ծառայությունը ևս հինգ տարով։ Մոսկվայում նրան սպասում էր փայլուն կարիերա, իսկ ի՞նչ էր լինելու այնտեղ՝ նոր տեղում։ Բայց չվարանեց։ Նա ընդունելություն խնդրեց ԽՍՀՄ պաշտպանության նախարար Պավել Գրաչովից, որը նրա ղեկավարությամբ ծառայել էր Աֆղանստանում։ Լսելով իր հրամանատարին՝ Գրաչովը հավանություն տվեց Հայաստան գնալու մտադրությանը։ Իսկ այնտեղ իրավիճակը շատ ծանր էր. Ղարաբաղում դաժան մարտեր էին ընթանում։ Երկրամասի ինքնապաշտպանության ուժերը, որոնց միացել էին Հայաստանից և սփյուռքից եկած ֆիդային կամավորները, հետ էին մղում ադրբեջանական գերազանցող ուժերի գրոհները։

 

1991 թվականի մայիսի 9-ին Շուշիի գրավմանը և Լաչինի միջանցքի բացմանը հաջորդեց անհաջողությունների մի ձգձգվող շրջան։ Սպառնալիքի տակ էր նաև Ստեփանակերտը։ Թշնամին, օր օրի ավելի գազազելով, այրում էր հացահատիկը, քշում էր անասուններին։ 1918 թվականից ի վեր Ադրբեջանի հովանավոր Թուրքիային մնում էր անցնել փշալարերով սահմանը և մեկընդմիշտ վերջ դնել ինչպես Հայաստանին, այնպես էլ հայությանը։

 

Այս սոսկալի պայմաններում Նորատ Տեր-Գրիգորյանցը 1992 թվականի օգոստոսին ստանձնեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը։ Երկու շաբաթ անց նա Անվտանգության խորհրդին ներկայացրեց զինված ուժերի կառուցման հայեցակարգը։ Իրավիճակը սթափ գնահատելով՝ նա պնդեց կասեցնել Գյումրիում տեղակայված 127-րդ ռուսական դիվիզիայի դուրսբերումը հանրապետությունից։ Իսկ երկրի նախագահի հետ ընդունելության ժամանակ նա ասաց. «Եթե Հայաստանում մնան թեկուզ երեք ռուս զինվոր, դա ազդանշան կլինի Թուրքիայի համար, որ այստեղ կանգնած է Ռուսաստանը»։

 

Եվ սկսվեց Հաաստանի զինված ուժերի ստեղծումը։ Ձևավորվեցին մոտոհրաձգային և հրետանային զորամասեր, իսկ դրանց հաջորդեցին ինժեներական և կապի զորքերը, ռադիոէլեկտրոնային պայքարի զորամասերերը։ Միաժամանակ ընդարձակվում էին ռադիոտեխնիկական հետախուզության ստորաբաժանումները…

 

Ահա թե ինչ պաշտոններ է զբաղեցրել Հայաստանում գեներալ-լեյտենանտ Տեր-Գրիգորյանցը 1992-ից մինչև 1995 թվականը: 1992 թվականի օգոստոսի 10-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նա նշանակվեց Հայաստանի զինված ուժերի հրամանատար, իսկ հետո զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1993 թվականից կատարում էր Հայաստանի պաշտպանության նախարարի պարտականությունները...

 

 

«Նոև կովչեգ» թերթի խմբագրություն

Շնորհավորանք

 

Հարգելի՛ Նորատ Գրիգորևիչ

 

«Նոև Կովչեգ» հրատարակության խմբագրական խորհուրդը և ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում են Ձեզ մեծ հոբելյանի՝ Ձեր ծննդյան 90-ամյակի առթիվ։

 

Ձեր կյանքի ամբողջ ճանապարհը հավատարիմ և խիզախ ծառայություն է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին։ Մենք երախտապարտ ենք և շնորհակալ  Ձեզ՝ «Նոև Կովչեգ» թերթի խմբագրական խորհրդի աշխատանքում Ձեր ակտիվ մասնակցության համար։

 

Ձեր իմաստությունը, արժեքավոր գիտելիքները և երկարամյա փորձը օգտակար են մեր տեղեկատվական և հրատարակչական գործունեության մեջ։

 

Ամբողջ սրտով մաղթում ենք Ձեզ ամուր, դյուցազնական առողջություն, ոգու կայունություն, անվերջանալի էներգիա, անբասիր որոշումներ, ուրախություն կյանքում և մտերիմների ու հարազատների սեր։

Դուք մեր հայրենիքի հպարտությունն ու հենարանն եք։

 

Գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյան

Խմբագրական խորհուրդ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում