Ռուսներն աշխատում են Ուկրաինային ծովային բեռնափոխադրումներից զրկելու ուղղությամբ. Ուկրաինական աղբյուրներ
ՄիջազգայինՌուսական ուժերը շարունակել են մասշտաբային հարվածները Օդեսայի տարածաշրջանի նավահանգիստներին:
«Օդեսայում լսվել է մի շարք պայթյուններ։ Քաղաքի վրա խիտ սև ծուխ է բարձրանում»,- հայտնում է տեղի աղբյուրը։
Ուկրաինական լրատվամիջոցները նաև հաղորդում են Չորնոմորսկի նավահանգստային քաղաքում պայթյունների մասին։ Այս նավահանգիստն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի բեռների պահեստավորման համար։
Ուկրաինական նավահանգիտների վրա հարձակումները սկսել են իրականացվել մշտական ռեժիմով: Խոցվում են ինչպես բուն նավահանգստային ենթակառուցվածքները, այնպես էլ նավերն ու պահեստային գոտիները: Ուկրաինական փորձագիտական շրջանակները վստահ են, որ այս ամենն ունի Ուկրաինային ծովային բեռնափոխադրումներից զրկելու հստակ նպատակ:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69605

