Չինաստանում մոտ երեք միլիոն մարդ տարհանվել է «Բավի» թայֆունի պատճառով (Տեսանյութ)
ՀասարակությունՉինաստանում մոտ երեք միլիոն մարդ տարհանվել է «Բավի» թայֆունի պատճառով, որը հարվածել է Շանհայի, Պեկինի և Չժեցզյան և Ֆուցզյան նահանգների քաղաքներին։
Օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 1200 չվերթ։ Չվերթների քառասուն տոկոսը չեղարկվել է Շանհայի խոշոր օդանավակայաններում՝ 905-ը Պուդոնգում և 384-ը Հոնցյաոյում։ Շանհայից և Չժեցզյան, Ֆուցզյան և Անհոյ նահանգների քաղաքներից ժամանող արագընթաց գնացքները նույնպես չեղարկվել են։
Թայֆունը երեկ երեկոյան հարվածել է Չինաստանի արևելյան մասին՝ ավերելով բնակելի շենքեր և անջատելով էլեկտրահաղորդման գծերը։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69602

