«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Եթե անձը տարվա մեջ 183 օր Հայաստանում չի եղել, առողջության ապահովագրության շահառու չի կարող լինել. Մասնագետը որոշման հետեւանքների մասին

Առողջապահական

«Եթե անձը տարվա մեջ 183 օր Հայաստանում չի եղել, առողջության ապահովագրության շահառու չի կարող լինել»,- այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանի դիտարկմամբ.

– Այս ամենը հետևանքն է նրա, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը հանպատրաստից կատարվեց: Հախուռն, արագ, առանց հաշվի առնելու ռիսկերը՝ նրանք ներդրեցին այս նախընտրական ծրագիրը, ինչու նախընտրական, որովհետև եթե ուշադիր եք եղել, ապա նկատելի էր, որ ամբողջ քարոզարշավը իրականացվեց հենց այս կոնտեքստում: Որքանով ես եմ տիրապետում՝ այլ երկրներում նման որոշում չկա: Մենք ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք տարվա գրեթե կեսը Հայաստանում չեն ապրում, բայց այստեղ ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում, ինչը ենթադրում է, որ վճարում են ապահովագրավճար: Կամ՝ թոշակառուները, որոնք հյուր են գնում արտերկրում ապրող իրենց ընտանիքի անդամներին, կարող են վերադառնալ ու այստեղ օգտվել ապահովագրական ծառայությունից, որովհետև իրենց թոշակը ստանում են, երբ Հայաստանում չեն, հիմա ստացվում է, որ ապահովագրությունից կզրկվեն, եթե սահմանված օրերի քանակով Հայաստանում չլինեն: 

Նպատակը ամենայն հավանականությամբ այն է, որպեսզի նվազեցնեն ապահովագրված անձանց թիվը, որոնք պետք է անվճար բժշկական սպասարկում ստանան: Խնդիր կա թե՛ ծավալի, թե՛ բյուջեի հետ, դրա համար էլ փորձում են հնարավորինս քիչ սպասարկում իրականացնել, որովհետև ցանկացած դեպք իր հետևից տանում է գումար, իսկ քանի որ հատկապես թոշակառուները ստանում են պետության կողմից սուբսիդավորված ծառայություն, դա ենթադրում է, որ մենք ունենալու ենք թվի բարձրացում, դրա համար էլ նման ֆիլտր են դրել: Չեն հիմնավորում, թե իրենք ինչպե՞ս են մերժելու այն մարդկանց, որոնք վճարում են ապահովագրավճար, բայց տարվա կեսը Հայաստանում չեն լինում, սակայն այստեղ ձեռնարկատիրությամբ են զբաղվում: 

 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը