«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Տելեգրամ»-ով թմրանյութի վաճառքի հերթական դեպքը. 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով

Քրեական

Ապօրինի եղանակով թմրանյութ ձեռք բերելու հերթական դեպքն է գրանցվել։ Ոստիկանները Երևանում, Դավթաշենում նկատել են տևական ժամանակ կայանված «KIA» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը դրսևորել է կասկածելի վարքագիծ։ Մոտենալով նրան՝ ոստիկանները խնդրել են ներկայացնել փաստաթղթերը, այդ ընթացքում վարորդը ավտոմեքենայի սրահից հանել և նետել է բջջային հեռախոս և դեղին թղթե տուփ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածի հիմքով տղամարդուն ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Դավթաշենի բաժին, որտեղ պարզվել է, որ նա Երևանի բնակիչ 31-ամյա Տիգրան Մ.-ն է։ Ձերբակալվածը հայտնել է, որ իր կողմից նետված տուփի մեջ եղել են «Կրիստալ» տեսակի թմրամիջոցով լցված 4 փաթեթ, որոնք ձեռք է «Տելեգրամ»-ով՝  առանձին վայրերում տեղադրելու  նպատակով։

Դեպքի փաստով ոստիկանության Դավթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեական վարույթի շրջանակներում դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 փաթեթ՝ ընդհանուր 210.36 գրամ քաշով «Մեթամֆետամին» («Կրիստալ») տեսակի թմրամիջոց։

Քննիչի որոշմամբ Տիգրան Մ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը