Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում. Ishkhanutyun.am

Քրեական

«Իշխանություն» լրատվականի տրամադրության տակ են հայտնվել Երևանի թիվ 134 դպրոցի 9-րդ դասարանի ծնողական չատի նամակագրությունները, որոնք վկայում են, որ տարիներ շարունակ ծնողներից պարբերաբար դրամահավաքներ են իրականացվել։ 

Հավաքված գումարներով, ըստ նամակագրությունների, դասղեկի համար ձեռք են բերվել «Casio» բրենդի ժամացույց, թևնոց, թանկարժեք նվերներ, նվեր-քարտեր, ծաղկեփնջեր և կանխիկ գումարներ, իսկ ծնողներից պահանջվել է նաև վճարել դասասենյակի դռան վերանորոգման, մաքրության ծառայության, մաքրության պարագաների և նույնիսկ ամբողջ դասասենյակի վերանորոգման ծախսերը։

Ըստ նամակագրությունների՝ ծնողական ժողովներից մեկի ժամանակ դպրոցի տնօրենի գործառույթներ իրականացնող Գոհար Ազատյանը հայտարարել է, որ ծնողների միջոցներով պետք է վերանորոգվի նաև ամբողջ դասասենյակը։ Այս մասին «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում վերահաստատեց նաև ծնող Լիաննա Թորոսյանը:

Չատի բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ ծնողների զգալի մասը դժկամությամբ է մասնակցել այս դրամահավաքներին։ Նրանցից շատերը գրել են, որ ստիպված են գումար փոխանցել միայն այն պատճառով, որ իրենց երեխաները չենթարկվեն խտրական վերաբերմունքի։ Ծնողները նույնիսկ կես կատակ, կես լուրջ նշել են, որ «տները պիտի վաճառեն», որպեսզի կարողանան կատարել դպրոցի պահանջած վճարումները։ 

Ավելին, նամակագրություններում ծնողները բաց տեքստով նշում են՝ դրամահավաքներին մասնակցելու հիմնական պատճառը վախն է, որ գումար չտալու դեպքում «երեխաների քթերից են բերելու»։ Այս արտահայտությունը մի քանի անգամ է հանդիպում հաղորդագրություններում և ներկայացվում է որպես դպրոցում ձևավորված ոչ պաշտոնական կանոն։ 

Միաժամանակ,  ծնողներից ոմանք «Իշխանություն» լրատվականին հայտնել են, որ դրամահավաքներին հրաժարվելուց հետո իրենց երեխաները ենթարկվել են բուլինգի և մեկուսացման։ Նրանց խոսքով՝ երեխաներին դուրս են թողել դասարանական միջոցառումներից, չեն ընդգրկել նկարահանումներում, իսկ ծնողներին հեռացրել են Viber և WhatsApp խմբերից, որտեղ տարածվում էին ուսումնական գործընթացին վերաբերող կարևոր տեղեկություններ։ 

Ծնողները նաև կասկածներ են հայտնում, որ գումար չվճարելու պատճառով երեխաների նկատմամբ ցուցաբերվել է կանխակալ վերաբերմունք նույնիսկ ավարտական քննությունների ընթացքում։ Նրանցից մեկի խոսքով՝ գերազանց առաջադիմություն ունեցող իր երեխան ստացել է անհամաչափ ցածր գնահատական, ինչն ընտանիքը կապում է դրամահավաքներին չմասնակցելու հետ։

Ծնողների փոխանցմամբ՝ իրենք դիմել են Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություն, ԿԳՄՍ նախարարություն, կրթության տեսչական մարմին և ոստիկանություն, սակայն մինչ օրս որևէ արդյունավետ արձագանք չեն ստացել։ Այդ պատճառով նրանք պահանջում են իրավապահ մարմիններից քննության առնել ոչ միայն դրամահավաքների կազմակերպման օրինականությունը, այլև դպրոցում հնարավոր կոռուպցիոն սխեմաների, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և երեխաների նկատմամբ խտրական վերաբերմունքի վերաբերյալ իրենց բարձրացրած ահազանգերը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում