ԻՊՀԿ-ն Հորդանանի արքայազն Հասան ավիաբազայում ոչնչացրել է հրամանատարական կենտրոնը և MQ-9 անօդաչուների անգարները (Տեսանյութ)
ՄիջազգայինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՊՀԿ) պնդում է, որ Հորդանանի արքայազն Հասան ավիաբազայում ոչնչացրել է հրամանատարական կենտրոնը և MQ-9 անօդաչու թռչող սարքերի անգարները։
Թեհրանը նաև հաղորդում է անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի, զինամթերքի պահեստների և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական ռադարային կայանների վրա։
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ բալիստիկ հրթիռային հարված է հասցվել Քաթարի Ալ Ուդեյդ ավիաբազայի կործանիչ ինքնաթիռների սպասարկման և վերանորոգման կենտրոնի վրա։
Հարձակման են ենթարկվել նաև Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմական ռադարային կայանները։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69561

