Չինաստանը փորձարկում է իմպուլսային զենք Starlink-ի դեմ
ՄիջազգայինՉինական զինվորականները մշակել են իմպուլսային զենք, որը կարող է ոչնչացնել Starlink-ի արբանյակները։
Այս մասին ասվում է Չինաստանի Պաշտպանության տեխնոլոգիաների ազգային համալսարանի հետազոտողների հոդվածում, որը հրապարակվել է «Բարձր հզորության լազերային և մասնիկային ճառագայթներ» մասնագիտացված ամսագրում և մեջբերվել է South China Mornong Post-ի կողմից։
Այն առաջին անգամ հրապարակայնորեն բացահայտում է Չինաստանի նման զենքի զինանոցի որոշ բնութագրեր։ Հեղինակների խոսքով՝ համակարգերը կարող են ուղարկել մինչև 100 գիգավատ հզորությամբ իմպուլսներ։ Չին գիտնականները պնդում են, որ վերջին տարիներին տեխնոլոգիան զարգացել է «լաբորատոր նախատիպերից մինչև գործնական կիրառություն», և մշակումները դարձել են ավելի «արդյունավետ և դիմացկուն»։
Հետազոտողները գնահատում են, որ նման համակարգերի օգտագործման արժեքը կարող է զգալիորեն ցածր լինել տիեզերական թիրախների ոչնչացման ավանդական միջոցների համեմատ։
Հեղինակները նաև նշում են, որ հրապարակումը կարող է օգնել այլ երկրներին գնահատել խոշոր արբանյակային խմբերի խոցելիությունը բարձր հզորության միկրոալիքային զենքի նկատմամբ։ Վերջին տարիներին Չինաստանը ակտիվորեն զարգացնում է այս ոլորտը՝ որպես իր «նշանակալի ազգային ռազմավարական կարիքների» մաս։
Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները եւս հաղորդել էին, որ Ռուսաստանը և Չինաստանը մշակում են Starlink-ի դեմ հակազդեցության միջոցներ։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69560

