ԱՄՆ-ն հրթիռային եւ ավիացիոն հարձակում է գործել Իրանի վրա
Միջազգային«Իրանը սխալ է թույլ տվել։ Հիմա նրանք կվճարեն դրա համար», - հայտարարել է ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը` Հորմուզի նեղուցում Իրանի հասցրած հարվածներից հետո։
Հաջորդել է ամերիկյան ցամաքային հրթիռների հարձակումն Իրանի վրա` Բախհեյնիվ եւ Քուվեյթից: Ապա նաեւ ներգրավվել է ավիացիան: Իրանական որոշ աղբյուրներ հայտնում են, որ այս անգամ հարձակմանը միացել է նաեւ Իսրայելը:
Պայթյուններ են տեղի ունեցել այս բնակավայրերում`
Բանդար Աբբաս, Սերիկ, Քեշմ կղզի, Ասլույե, Բուշեհր նահանգ, Ջասկ, Քենարակ, Չաբահար, Մահեշահր, Խուզեստան նահանգ։

