Ռուսական գործակալը տարիներով ապրել է Էպշտեյնի հետ՝ հավաքելով համաշխարհային էլիտայի մասին կոմպրոմատներ
ՄիջազգայինԸստ The Newsground-ի, ՌԴ ԱԴԾ գործակալը տարիներ շարունակ ապրել է Էպշտեյնի հետ՝ հավաքելով համաշխարհային էլիտայի և պաշտոնյաների մասին ողջ կեղտոտ տեղեկատվությունը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ռուս մոդել Սվետլանա Պաժեդիևան 2008 թվականից ի վեր ապրում էր Ջեֆրի Էպշտեյնի տանը, կոմպրոմատներ է հավաքել քաղաքական և բիզնես էլիտայի անդամների վերաբերյալ եւ ողջ տեղեկատվությունը փոխանցել է ռուսական հետախուզական գործակալությանը:
Պաժեդիևան օգնել է կազմակերպել Էպշտեյնի հանդիպումները հայտնի քաղաքական գործիչների և ձեռնարկատերերի, այդ թվում՝ Բիլ Գեյթսի, Նատ Ռոտշիլդի և Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքի հետ։
Էպշտեյնի մահից հետո Պաժեդիևան լքել է Միացյալ Նահանգները և ժամանել Մոսկվա, որտեղ, ըստ հաղորդագրությունների, նա արագորեն ստացել է նոր անձնագիր՝ այլ անվամբ։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69556

