Սպերցյանը աչքի ընկավ գոլով «Ալ Ահլիում» իր նորամուտի խաղում (տեսանյութ)
ՍպորտՀայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը նորամուտը սադուդյան «Ալ Ահլիում» նշեց գոլով։ 26-ամյա կիսապաշտպանը մասնակցեց ընկերական հանդիպման ավստրիական «Պինցգաու Զալֆելդենի» դեմ։ «Ալ Ահլին» հաղթեց 8:0 հաշվով։ Սպերցյանը 29-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը։
Սպերցյանը Ռուսաստանի փոխչեմպիոն «Կրասնոդարից» է տեղափոխվել «Ալ Ահլի»։ Տրանսֆերի գումարը կազմել է 21 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։

