ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ. ԱՐԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՈՒ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ
ՍպորտՀյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ ԱՐԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ դարձել է Հայաստանի հավաքականի առաջին անդամը, որն ապահովել է իր տեղը եզրափակչում։ 65 կգ քաշայինների լարված կիսաեզրափակչում հայ ըմբիշը 6։5 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Բաշիր Վիրդիևին ու դուրս եկավ մրցաշարի վճռորոշ գոտեմարտ։ Եզրափակչի ճանապարհին հայ ըմբիշը 3 հաղթանակ է տարել, 1/8 եզրափակչում հաղթել է վրացի Թենգիզ Բայրակաձեին, իսկ քառորդ եզրափակչում 16։9 հաշվով պարտության մատնել հունգարացի Ադամ Լասլոյին։ Վաղը հուլիսի 11֊ին Արեն Հայրապետյանը եզրափակչում ոսկե մեդալի համար կպայքարի Մոլդովան ներկայացնող Իվան Դիմովի հետ։ Հաջողություն մեր ըմբիշին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

