Յուրաքանչյուրը, ով ցանկանում է բանակցություններ վարել Ամերիկայի հետ, դավաճան է. Սեյեդ Ալի Խոմեյնի
ՄիջազգայինԻրանական հեղափոխության առաջնորդ եւ Իրանում ներկա համակարգի հիմնադիր Այաթոլլահ Խոմեյնիի թոռը՝ Սեյեդ Ալի Խոմեյնին կոշտ հայտարարությամբ է հանդես եկել ԱՄն-ի հետ բանակցությունների հետ կապված:
«Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է խաղաղության շուրջ բանակցություններ վարել Ամերիկայի հետ, դավաճան է։ Եվ յուրաքանչյուր ոք, ով նրանց բարեկամության ուղերձներ է հղում, կեղտոտ և անմաքուր խոսքեր է ասում։
Մեր խնդիրը Ամերիկայի հետ այսօրվա կամ երեկվա խնդիր չէ. այն սկսվել է տասնամյակներ առաջ, երբ նրանք հեղաշրջում կազմակերպեցին Իրանում։
Բայց վերջերս արածով (Խամենեիի սպանությամբ եւ պատերազմով) նրանք ցանեցին թշնամանքի սերմ, որը երբեք չի անհետանա»։
Սա եւս մեկ հաստատումն է, որ իրանական քաղաքական էլիտաների մոտ կա շատ խորը բաժանում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների թեմայով:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69547

