Ծառուկյանի առյուծների եւ վագրի հանցավոր առգրավումը թուրք զավթիչների թալանի է նման

Հրապարակախոսություն

Հուլիսի 6-ին ՔԿ-ի հրապարակած տեղեկատվությունից հայտնի դարձավ, որ «ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների եւ թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաեւ 3 առյուծ եւ 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց եւ տեղափոխվել Կենդանաբանական այգի: Ապօրինի որսի հետեւանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն ՀՀ դրամի վնաս»։

Անխուսափելի է հետեւյալ հարցը՝ եթե Ծառուկյանի առյուծները եւ վագրը վայրի կենդանիների ապօրինի որսի արդյունքում էին ձեռք բերված, ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունն ինչո՞ւ է միայն օրերս քրեական վարույթ նախաձեռնել եւ հուլիսի 6-ին առգրավել վերոնշյալ կենդանիներին՝ այն դեպքում, երբ Ծառուկյանի մոտ այդ կենդանիների գոյության մասին ՔԿ-ին հայտնի էր, չէր կարող հայտնի չլինել շա՜տ վաղուց: Հայաստանյան իրականությանը քիչ թե շատ տեղյակ յուրաքանչյուր մեկը գիտի, որ Ծառուկյանն առյուծներ ուներ, առյուծներ էր պահում մինչ 2018-ի «թավշյա» չարիքից էլ առաջ, դեռ նախկին իշխանությունների պաշտոնավարման շրջանում:

Ըստ Քննչական կոմիտեի մոգոնածի` ստացվում է, որ Հայաստանի տարածքում ազատության մեջ առյուծներ ու վագրեր են բնակվում: Ինքնին հասկանալի է, որ Ծառուկյանի առյուծները եւ վագրը վերոնշյալ քրեական վարույթի հետ չէին կարող որեւէ կապ ունենալ, տվյալ վարույթով չէին կարող իրեղեն ապացույց հանդիսանալ, հետեւաբար եւ առգրավվել՝ այն պարզ պատճառով, որ Հայաստանի տարածքում առյուծներ ու վագրեր չեն ապրում, ավելին՝ այդ բոլոր կենդանիներն առգրավման պահին որսված, սպանված չէին, կենդանի էին: Այսպիսով, Նիկոլի «իրավապահ» համակարգի քաղաքական պոռնիկները գործել են թուրք զավթիչների նման:

Անցյալ ժամանակով եմ գրում՝ սպանված չէին, որովհետեւ, ինչպես արդեն հայտնի է, հուլիսի 6-ին Երեւանի կենդանաբանական այգի տեղափոխված ԲՀԿ-ի առաջնորդի առյուծներից էգը քնեցումից հետո չի արթնացել, սատկել է, հավանաբար, քնաբերի չափից ավելի մեծ չափաբաժին ներարկելու հետեւանքով:

Եթե այս քրեական վարույթն էլ ՔԿ-ի կողմից հերթական շինծու քրեական վարույթը չէ, ապա, ինչպես ակնհայտ է, դրա շրջանակներում իրեղեն ապացույց կարող էին ճանաչվել եւ առգրավվել ընդամենը տարբեր կենդանիների եւ թռչունների 190 հատ խրտվիլակները, բայց ոչ երբեք Ծառուկյանի առյուծներն ու վագրը: Ինչ վերաբերվում է կենդանիների եւ թռչունների 190 հատ խրտվիլակներին, ապա տրամաբանությունը հուշում է, որ քրեական վարույթը նախաձեռնվել է հուլիսի 6-ին, քանի որ «իրավապահները» խուզարկության նպատակով այդ օրն են մտել Ծառուկյանի առանձնատուն ու տեսել հիշյալ խրտվիլակները:

Եվ հիմա հարցը՝ այդ ինչպե՞ս են այդքան արագորեն որոշել, որ այդ կենդանիները եւ թռչունները Հայաստանում են որսվել, որ դրանք հիվանդության կամ տարիքի պատճառով սատկած կենդանիների խրտվիլակներ չեն, ամբողջությամբ կամ մասամբ ձեռք չեն բերվել արտերկրից, մասնավոր կոլեկցիոներներից կամ, ասենք, Վերնիսաժից, կամ որսվել են Հայաստանում, եւ որսն ապօրինի է եղել, ոչ թե օրինական, կամ, ասենք, 1989-1991 թթ. Արցախում որսված կենդանիների եւ թռչունների խրտվիլակներ չեն… Ու նույնիսկ այդպես արագորեն էլ «ապօրինի որսի հետեւանքով» շրջակա միջավայրին պատճառված 30 մլն դրամի վնաս են հաշվարկել: Այս ամենի անհնարինությունը նույնպես հուշում է, որ հիշյալ քրեական վարույթը շինծու է, քաղաքական պատվերի եւ հաշվեհարդարի արտահայտություն:

Ըստ ՔԿ-ի վերոնշյալ հաղորդագրության, «Գ.Ծ.-ի առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգրավել եւ պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդող օրերին»: ՔԿ-ի խոստացած պատասխանատու պահպանությունն արդեն տեսանք, թե ինչ խայտառակ վերջաբան է ունեցել: Ինչպես արդեն նշեցինք, Ծառուկյանի առյուծներից մեկը քնեցումից հետո չի արթնացել, սատկել է, հավանաբար քնաբերի գերդոզավորման հետեւանքով:

Հնարավոր չէ բացառել նաեւ, որ Նիկոլի կամ իր ոհմակի (չարախմբի) ներկայացուցիչներից մեկի պահանջով Ծառուկյանի առյուծներից էգին այնպես են քնեցրել, որ այլեւս չարթնանա, սատկի՝ ԲՀԿ նախագահին հոգեկան ցավ պատճառելու կամ նրա նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով: Փոքրոգի ու քինախնդիր Նիկոլ մահասփյուռից եւ իր ոհմակից դա էլ է սպասելի:

Այնուհանդերձ, առավել հակված եմ կարծելու, որ անփութության կամ մասնագիտական տգիտության, սխալի հետեւանքով Ծառուկյանի սիրելիին ներարկվել է քնաբերի չափազանց մեծ չափաբաժին:

Հիմա տեսնենք, թե քնեցումից հետո Ծառուկյանի առյուծի չարթնանալու եւ սատկելու կապակցությամբ ինչ է պատճառաբանել Երեւանի կենդանաբանական այգին իր հրապարակած հաղորդագրությունում. «Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով եւ ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։ Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծաղը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետեւանք է»։

Բնականաբար, հարց է առաջանում՝ այդ մեծ տարիքը քանի՞ տարեկանն է, ինչո՞ւ չեն հայտնել… Առյուծների կյանքի միջին տեւողությունը, ինչպես հայտնի է, անազատության մեջ 20-25 տարեկանն է, առավելագույն տարիքը գրանցվել է 29:

Երկրորդ. ուղեկցող հիվանդություններ կարո՞ղ է քնեցնողը կամ կենդանաբանական այգու ղեկավարությո՞ւնն ունեն, հատկապես, ուղեղի հետ կապված… Անհավատալի է, որ ֆինանսական եւ Հայաստանի լավագույն անասնաբույժին վարձելու խնդիր չունեցող Ծառուկյանը կթողներ, որ իր սիրելի առյուծն առողջական այդպիսի ծանր վիճակում լիներ:

Երրորդ. մի պահ ենթադրենք, թե վերոնշյալ առյուծն իսկապես մեծ տարիք եւ ուղեկցող հիվանդություններ է ունեցել, եւ դրանցով պայմանավորված է, որ քնեցումից չի արթնացել: Բա քնեցնողը կամ նրա ղեկավարությունը քնեցումից առաջ ԲՀԿ նախագահից կամ առյուծի անասնաբույժից պարտավոր չէ՞ր պարզել առյուծի տարիքը եւ առողջական վիճակը: Իհարկե՛ պարտավոր էր:

Ի վերջո, ո՞վ կամ ովքե՞ր են ստորագրել սատկած կամ սատկեցված առյուծի հերձման արձանագրությունը (հրապարակե՛ք այն), հանրությունը պարտավո՞ր է հավատալ նրանց… Կարող եմ հիմնավորել, որ պարտավոր չէ, անձամբ այս տողերի հեղինակը չի հավատում:

Կեղծ, շինծու պատճառաբանությամբ Ծառուկյանի առյուծների եւ վագրի առգրավումը, նրա սեփականությունը նրանից հանցավոր կերպով խլելը թուրք զավթիչների թալանի է նման, հանրության եւ ողջ հայ ժողովրդի՝ մեծամասնություն կազմող ընդդիմադիր հատվածին նետված ցինիկ ու լկտի մարտահրավեր է հետեւյալ բովանդակությամբ՝ օրենքն էլ, իշխանությունն էլ մեր ձեռքում են, ինչպես ցանկանում ենք, այնպես էլ վարվել, վարվում ու վարվելու ենք: Այս պահին՝ այո, բայց մի՛ մոռացեք, չհարգելի լկտիացածներ, ինչպես ձեր ոճիրը կա, այնպես էլ կլինի ձեր պատիժը: Հատուցումն անխուսափելի է:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում