Մնում է նոր խորհրդարանին երդվել Ալլահշուքյուրի արեւ

Վերլուծություն

Ռուս հայտնի պրանկերների հրապարակած հեռախոսազրույցը, որի «հակահերոսը» ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, ազգությամբ թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուն էր, Հայաստանում հերթական անգամ սրեց առանց այն էլ լարված քաղաքական մթնոլորտը։ Թեեւ միջազգային կառույցները դեռեւս չեն ներկայացրել ամբողջական պաշտոնական գնահատականներ հրապարակված ձայնագրության վերաբերյալ, այն արդեն դարձել է ներքաղաքական լուրջ քննարկումների առարկա։

Ամենաուշագրավը ոչ թե հենց պրանկն էր, այլ այն, թե որքան բնական էր հնչում հրապարակված զրույցում այն միտքը, որ Հայաստանի վարչապետը կարող էր օտարերկյա բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցուն առնչվող հարցեր, այլ նաեւ նրա աջակցությունը ստանալ՝ Ամենայն Հայոց կաթողիկոս փոխելու համար։ Հրապարակված զրույցում, ինչպես պնդում են դրա հեղինակները, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը որեւէ զարմանք չի հայտնում այն ենթադրության առնչությամբ, թե Հայաստանի վարչապետը կարող էր իրեն դիմել կաթողիկոսի թեմայով։

Այո՛, Հայաստանը գտնվում է բազմաշերտ աշխարհաքաղաքական մրցակցության կիզակետում։ Եվ խոսքը միայն արտաքին քաղաքական ճնշումների մասին չէ, այլ արժեքային, տեղեկատվական եւ ինստիտուցիոնալ ազդեցությունների ամբողջության, որը կարելի է բնութագրել՝ որպես Արեւմուտքի կողմից սանձազերծված «հիբրիդային պատերազմ» Հայաստանի ինքնության եւ պետականության դեմ։

Այլեւս ակնհայտ է, որ երկրի քաղաքական ընթացքը գնալով ավելի է հեռանում ազգային-պետական ավանդական հենասյուներից։ Մինչդեռ պետականության, եկեղեցու եւ ազգային ինքնության հարցերը չպետք է դառնան արտաքին ազդեցությունների կամ քաղաքական պայմանավորվածությունների առարկա։ Այսքանից հետո՝ դժվար է բացառելը, որ նոր ձեւավորվող խորհրդարանի անդրանիկ նիստը կարող է անձամբ օրհնել, օրինակ, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն։

Չմոռանանք, թե ով է լինելու նոր խորհրդարանի Ազգային ժողովի նախագահը եւ որտեղից է գալիս, ինչի մասին առավել մանրամասն նշել է պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը. «Ռուբեն Ռուբինյանը 2017-2018 թվականների ընթացքում մի քանի ամիս հետազոտություն է իրականացրել Թուրքիայի Հանրապետությունում գործող Սաբանջը համալսարանին կից գործող «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» (IPC)։ Նրա հետազոտությունը նվիրված է Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում հասարակական կազմակերպությունների ունեցած ազդեցությանը։ Թուրքիայից վերադառնալուց հետո, նա մասնակցել է ադրբեջանա-թուրքական հեղափոխությանը որից հետո, 2018 թվականի մայիսին զբաղեցրել է իր կյանքում առաջին պաշտոնն ու իրականացրել առաջին աշխատանքը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։ Ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանը իրականացրել է հայ-թուրքական գործընթացում հայկական կողմի ներկայացուցչի գործառույթներ՝ չունենալով դրա համար որեւէ լիազորություն»:

ԻՍԿ ԻՆՉ ԵՂԱՎ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՊՐՈՑԵՍԸ

Վերջին օրերի զարգացումները նույնքան ծանր հարցեր են առաջացրել նաեւ հենց ընդդիմադիր ճամբարի ներսում։

Ընտրություններից առաջ գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը հայտարարում էր, որ գլխավոր նպատակը Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացումն է։ Հանրությանը ներկայացվում էր մարտավարություն, ըստ որի` «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առանձին են մասնակցում ընտրություններին, որպեսզի հետո խորհրդարանում ձեւավորեն միասնական քաղաքական բեւեռ, վերցնեն իշխանությունը։

Այդ ռազմավարության մասին խոսվում էր գրեթե ամեն օր։ Ընտրողներին համոզում էին, որ ամեն ինչ հաշվարկված է, իսկ առանձին մասնակցությունը միայն տեխնոլոգիական քայլ է՝ ավելի շատ մանդատներ ստանալու համար։

Սակայն հետընտրական զարգացումները լուրջ հարցականի տակ դրեցին այդ խոստումների կենսունակությունը։ Բավական էր, որ ԲՀԿ առաջնորդը կալանավորվեր, իսկ Սահմանադրական դատարանի որոշումների արդյունքում ստեղծվեր մանդատների շուրջ նոր իրավիճակ, որպեսզի խոսույթը կտրուկ փոխվեր։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը վստահեցնում է` ո՛չ ինքը, ո՛չ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չեն վախենում քրեակատարողական հիմնարկում հայտնվելուց։ Նա այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում` պատասխանելով դիտարկմանը, թե ըստ լուրերի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված գործողությունները եւ հարուցված քրեական վարույթն ազդակ էին անձամբ Կարապետյանին ու Քոչարյանին։

«Մեզ դրանով հնարավոր չէ վախեցնել։ Ես ու Քոչարյանն այնտեղ (ՔԿՀ–ում,-հեղինակ) բավականին երկար ժամանակ եղել ենք։ Ինքը (Նիկոլ Փաշինյանը,- հեղինակ մեզ համար նոր ու հետաքրքիր բան պետք է մտածի»,- ասաց Կարապետյանը։

Փաստորեն, ստացվում է՝ մենք նստել ենք, թող մի քիչ էլ Ծառուկյանը նստի՞, բայց չէ՞ որ այս ամենը երկիր փրկելու համար էր, ոչ թե ապացուցելու, թե ով է նստած-ելած ավելի ուժեղ տղա։ Իշխանափոխության շուրջ լայն համախմբման եւ փողոցային կամ քաղաքական ճնշման փոխարեն հանրությունը սկսեց լսել խորհրդարանական մանդատների, խմբակցությունների ձեւավորման եւ խորհրդարանում աշխատանքի նախապատրաստման մասին հայտարարություններ։ Իսկ Կարապետյանին ինչ հարցնում են, ասում է, թե բա՝ «գաղտնի պլանի մաս է»։ Երեւի, եղբոր՝ Կարեն Կարապետյանի ծովափնյա հանգիստն այս օրերին, էլի այդ պլանի մաս էր կազմում, հանրությունը չգիտեր։

Հենց այստեղ է ընդդիմության հասցեին հնչող ամենակոշտ քննադատությունը։ Եթե ամիսներ շարունակ հասարակությանը համոզում էին, որ ընտրությունները իշխանափոխության ընդամենը մեկ փուլն են, ապա ինչո՞ւ առաջին լուրջ քաղաքական փորձության ժամանակ օրակարգ դարձավ ոչ թե պայքարի շարունակությունը, այլ խորհրդարանական գործունեությունը։

ԵՐԲ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

Առավել տարակուսելի է, որ այս հարցերը բարձրաձայնող ընդդիմադիր գործիչներն ու վերլուծաբանները հաճախ արժանանում են նույն ընդդիմադիր շրջանակների կոշտ արձագանքին, երբեմն էլ վայրահաչությանը։ Փոխանակ քաղաքական բաց քննարկման, հանրությունը տեսնում է մեղադրանքներ, վիրավորանքներ եւ նեղացած փնթփնթոցներ։

Անկախ քաղաքական համակրանքներից, այս իրավիճակը մեկ կարեւոր հետեւության է բերում. իշխանության արդյունավետ քննադատությունը հնարավոր չէ կառուցել միայն բարձրագոչ հայտարարությունների վրա։ Երբ նախընտրական խոստումները չեն համընկնում հետընտրական գործողությունների հետ, առաջին հերթին տուժում է հասարակության վստահությունը։ Իսկ վստահությունը կորցրած ընդդիմությունը դժվարությամբ կարող է հավակնել դառնալ իշխանության իրական այլընտրանքը։

Հայաստանի ներքաղաքական կյանքը մտնում է նոր փուլ, որտեղ քննության առջեւ են ոչ միայն իշխանությունները, այլեւ ընդդիմությունը։ Հասարակությունն այսօր ակնկալում է ոչ միայն բարձր հռետորաբանություն, այլեւ հետեւողականություն, քաղաքական պատասխանատվություն եւ այնպիսի գործողություններ, որոնք կհամապատասխանեն նախկինում տրված խոստումներին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում